Հնդկական ընկերությունը ԱՄՆ-ում $15 մլրդ արժողությամբ պողպատի գործարան կկառուցի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Այովա նահանգում 15 մլրդ դոլար արժողությամբ խոշոր պողպատի գործարանի կառուցման մասին։ Նախատեսվում է, որ գործարանը կստեղծի առնվազն 1750 մշտական և մինչև 6000 շինարարական աշխատատեղ։
Գործարանը կառուցելու է Mesabi Metallics ընկերությունը, որը պատկանում է հնդկական Essar Group կոնգլոմերատին։ Ընկերության համահիմնադիր Ռավի Ռուիան Թրամփի կողքին ներկա է եղել նախագծի մասին հայտարարությանը։ Նախագիծը նախատեսում է Մինեսոտայի Մեսաբիի երկաթահանքերից ստացված հումքի օգտագործմամբ Այովայում պողպատի արտադրության համալիրի ստեղծում։ Առաջին փուլում գործարանը տարեկան կարտադրի 7.5 մլն տոննա պողպատ, իսկ հետագայում արտադրությունը կարող է հասնել 10 մլն տոննայի։ Արտադրությունը նախատեսվում է սկսել 2030 թվականին։
Թրամփի վարչակազմը նախագիծը ներկայացնում է որպես ԱՄՆ-ում արտադրության և աշխատատեղերի ստեղծման խոշոր ներդրում։ Առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը հայտարարել է, որ նախագծի իրականացմանը նպաստել են պողպատի ներկրման նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած 50 տոկոս մաքսատուրքերը։
Միաժամանակ, նախագծի վերաբերյալ ուշադրություն է գրավել Essar Group-ի կապը ռուսական էներգետիկ ոլորտի հետ։ Essar-ը 2016 թվականին իր նավթային բիզնեսը՝ Essar Oil-ը, 12.9 մլրդ դոլարով վաճառել է ռուսական Ռոսնեֆտի և այլ ներդրողների մասնակցությամբ կոնսորցիումին։ Ընկերությունը հետագայում վերանվանվել է Nayara Energy, որի բաժնետոմսերի 49 տոկոսը պատկանում է Ռոսնեֆտին։
Nayara Energy-ն 2025 թվականին հայտնվել է Եվրամիության պատժամիջոցների տակ՝ ռուսական նավթից վերամշակված նավթամթերքի արտահանման և դրա ֆինանսավորման սահմանափակումների շրջանակում։ Միաժամանակ Essar Group-ը և Այովայում նախատեսվող պողպատի գործարանի նախագիծը ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի պատժամիջոցների տակ չեն։
Al Jazeera-ն նշում է, որ Essar-ի ռուսական կապերը և ԱՄՆ-ում խոշոր ներդրումը ուշադրություն են գրավում այն պայմաններում, երբ Վաշինգտոնը փորձում է տնտեսական ճնշման միջոցով սահմանափակել Ռուսաստանի էներգետիկ եկամուտները։ Սպիտակ տան տվյալներով՝ պողպատի գործարանի առաջին փուլը շինարարության և շահագործման առաջին տասը տարիների ընթացքում կարող է ապահովել շուրջ 95 մլրդ դոլարի տնտեսական ազդեցություն։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը