2027թ. պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2027 թվականի պետական բյուջեի նախագծին։ Նախագծի համաձայն՝ 2027 թվականի Հայաստանի համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 829.9 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 4 տրիլիոն 298.1 միլիարդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 468.2 միլիարդ դրամ։
Կառավարությունը 2027 թվականին ակնկալում է 5.8% տնտեսական աճ, իսկ միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճի տարեկան միջին տեմպը նախատեսվում է շուրջ 6%։
Կառավարության գնահատմամբ՝ տնտեսական աճի հիմնական շարժիչներից մեկը լինելու է գիտելիքն ու նորարարությունը։ Նախատեսվում է զարգացնել տեխնոլոգիական և նորարարական արտադրանք ստեղծող տնտեսություն, ինչպես նաև շարունակել ենթակառուցվածքների զարգացումը։
Բյուջեի նախագծով նախատեսվում է, որ կառավարության պարտքի բեռը 2027-2028 թվականներին կպահպանվի մոտ 47% մակարդակում, իսկ մինչև 2029 թվականը կնվազի՝ հասնելով մոտ 46.4%-ի։
Ծախսային քաղաքականության շրջանակում կառավարությունը նախատեսում է նվազեցնել ընթացիկ ծախսերի մասնաբաժինը և պահպանել կապիտալ ծախսերը պատմական միջինից բարձր մակարդակում։ Կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում մինչև 2029 թվականը նախատեսվում է հասցնել 5.9%-ի։
Միաժամանակ ընթացիկ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում 2026 թվականի համար ակնկալվող 24.4%-ից աստիճանաբար կնվազի և 2029 թվականին կկազմի 22.5%։
Բյուջեի եկամուտների ավելացման նպատակով նախատեսվում է բարելավել հարկային վարչարարությունը, շարունակել ստվերային տնտեսության դեմ պայքարը և հարկային օրենսդրության միջոցով ձևավորել ավելի կանխատեսելի միջավայր ներդրողների համար։
Կառավարությունը նախատեսում է, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կշարունակի աճել և 2029 թվականին կհասնի 25.7%-ի։
Բյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ ԱԺ հաստատմանը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը