Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստեր Հոկտեմբերը կլինի ոչ տաք և տեղումնառատ Թուրքիայի ֆոնդային շուկայում ճգնաժամի պատճառով կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններ Երևանում անցկացվեց շրջանավարտների ամենամյա մարզական միջոցառումը (ֆոտոշարք) Ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել (տեսանյութ) Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Թիրախում հայտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ Լրագրողների անվտանգություն, ոստիկանության ու ԶԼՄ-ների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդում Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասը Կամ պայթեցնում ենք նրանց, կամ համաձայնության գալիս. Թրամփ Քննարկման առանցքում՝ Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումները Կիևը և 6 մարզեր մնացել են առանց հոսանքի

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստերՀոկտեմբերը կլինի ոչ տաք և տեղումնառատԹուրքիայի ֆոնդային շուկայում ճգնաժամի պատճառով կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններԵրևանում անցկացվեց շրջանավարտների ամենամյա մարզական միջոցառումը (ֆոտոշարք)Ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել (տեսանյութ)Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Թիրախում հայտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներԼրագրողների անվտանգություն, ոստիկանության ու ԶԼՄ-ների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդումԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասըԿամ պայթեցնում ենք նրանց, կամ համաձայնության գալիս. ԹրամփՔննարկման առանցքում՝ Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումներըԿիևը և 6 մարզեր մնացել են առանց հոսանքիFlydubai-ը դադարեցրել է թռիչքները դեպի ԻսրայելԳերբանականության զարգացման հնարավորությունները, մարտահրավերները և այդ ոլորտում Հայաստանի ներուժըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը (ֆոտոշարք)Սուրեն Պապիկյանը զորամասում արձանագրված թերությունների վերացման հանձնարարականներ է տվել (տեսանյութ)Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է ԿիպրոսՏրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովՀայտարարությունԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշում
Ավտո

Քննարկման առանցքում՝ Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումները

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի նախագահությամբ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՆԳՆ-ից։ Քննարկման առանցքում Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումներն ու այդ ուղղությամբ համատեղ աշխատանքների հեռանկարներն էին։

ՆԳ նախարարի տեղակալը նշել է, որ խցանումները ոչ միայն դժվարացնում են քաղաքացիների տեղաշարժը, այլև անդրադառնում են ճանապարհային երթևեկության անվտանգության վրա։ Կարևորելով խնդրի համապարփակ դիտարկումն ու շահագրգիռ կառույցների համատեղ աշխատանքը՝ նա ներկայացրել է ինչպես ՆԳ նախարարության մանդատի շրջանակում, այնպես էլ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ իրականացվող միջոցառումները։

Անդրադառնալով փոխվարչապետի գլխավորությամբ ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանը՝ Արմեն Մկրտչյանը նշել է, որ քաղաքաշինության, կրթության, տարածքային կառավարման և այլ ոլորտների, ինչպես նաև մասնավոր հատվածի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվում են խցանումների նվազեցմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ լուծումներ։

Ներկայացնելով կարճաժամկետ միջոցառումները՝ փոխնախարարն անդրադարձել է երթևեկության կազմակերպման փոփոխություններին, գծանշումների վերանայմանը, երկրորդ շարքում և չթույլատրված վայրերում տրանսպորտային միջոցների կայանման հետևանքով առաջացող խոչընդոտների վերացմանն ու այլ հարցերի։

Երկարաժամկետ լուծումների համատեքստում Արմեն Մկրտչյանը կարևորել է հանրային տրանսպորտի գրավչության բարձրացումը, հետիոտնի տեղաշարժի, հանրային տրանսպորտի և հեծանվային երթևեկության համար բարենպաստ պայմանների ստեղծումն ու դրանց առաջնահերթության ապահովումը։ Քննարկվող մոտեցումների թվում են նաև ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումն ու մայրաքաղաքի մուտքերի մոտ ավտոկայանատեղիների ստեղծումը։ Նշվել է, որ այդ լուծումները պահանջում են հետագա հստակեցում, ծավալուն աշխատանք և ֆինանսական ներդրումներ։

Անդրադարձ է կատարվել նաև երթևեկությանը խոչընդոտող խախտումների համար պատասխանատվության խստացմանն ուղղված՝ ՆԳ նախարարության մշակած նախագծին։ Փոխնախարարն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը ոչ թե վարչարարությունն է, այլ խախտումների կանխումը․ պատասխանատվության միջոցները պետք է ունենան բավարար զսպիչ ազդեցություն և նպաստեն վարորդների վարքագծի փոփոխությանը։

Ծավալվել է ակտիվ հարցուպատասխան, որի ընթացքում քննարկվել է պատասխանատվության խստացման ակնկալվող արդյունավետությունը։ Կարևորվել է դրան զուգահեռ ենթակառուցվածքային և կազմակերպչական լուծումների իրականացումը։ Ներկայացվել են նաև այլընտրանքային տրանսպորտի զարգացմանն ուղղված առաջարկություններ։

Խորհրդի անդամները կարևորել են երկարաժամկետ ծրագրերի իրականացումն ու քաղաքային արդյունավետ պլանավորումը՝ հաշվի առնելով նաև միջազգային լավագույն փորձը։

Մասնակիցներն անդրադարձել են կառուցապատման ծավալների, փողոցների թողունակության և կայանատեղիների բավարարության փոխկապակցվածությանը։ Քննարկվել են նաև արտակարգ իրավիճակներում խցանումների հետևանքով առաջացող հնարավոր ռիսկերը, մասնավորապես՝ տարհանման կազմակերպման և ճանապարհային ենթակառուցվածքների անխափան գործարկման հետ կապված հարցերը։

Նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել խորհրդի անդամների բարձրացրած հարցերն ու առաջարկները փոխանցելու համապատասխան մարմիններին և ներկայացնելու միջգերատեսչական աշխատանքային խմբի քննարկմանը։