Առաջադեմ վարչապետն այսպիսին չի լինում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նշանակում է արել: Մենք հաստատ այս նշանակմանը չէինք անդրադառնա, եթե Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ չնշանակվեր Արթուր Ավագյանը՝ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի եղբայրը։
Արթուր Ավագյանը նախկինում զբաղեցրել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի վարչատնտեսական եւ սոցիալական հարցերով պրոռեկտորի պաշտոնը: Մենք հիմա ոչ Կարեն Ավագյանին ենք անդրադառնում, ոչ էլ առավել եւս իր եղբորը, որը, շատ հնարավոր է, լինի նաեւ լավ մասնագետ, խնդիրը ղեկավարման կամ կառավարման ոճն ու եղանակներն են:
Միանշանակ, կգտնվեին բազմաթիվ այլ մասնագետներ, որոնք ՀՀԿ-ական կարկառուն եղբայր չէին ունենա: Փաստորեն, Կարեն Կարապետյանը ոչ առաջադեմ է, ոչ էլ եղել է: Նա իր արժեհամակարգով Գալուս Սահակյանից ոչնչով չի տարբերվում: Եւ առաջադեմ հայացքների եւ ղեկավարման հետ բոլորովին կապ չունի, որ նա կարողանում է թմբուկ նվագել, թե ոչ:
Կարեն Կարապետյանն ամենասովորական ՀՀԿ-ականն է, իր ամենասովորական որոշումներով: Եւ այս մթնոլորտում, այս իրավիճակում խոսել զարգացման, առաջընթացի եւ տնտեսական աճի մասին ավելորդ է:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Կարեն կարապետյանը զբաղվում է աղբահանությամբ (Տեսանյութ)
Կարեն Կարապետյանը ճշտում է, թե ովքեր են անապահովները
Ահա թե ինչով է զբաղված «ազատ» մամուլը եւ Կարեն Կարապետյանի թիմը
Ինչ է մտածում Կարեն Կարապետյանը ծրագրի մասին
Կարեն Կարապետյանը փոխվարչապե՞տ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից