Ադրբեջանին հունից հանել է «Նեզավիսիմայա գազետա»-ն
Ադրբեջանը շարունակում է պնդել, որ ռուսաստանյան լրատվամիջոցները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որոնց ադրբեջանական լրատվամիջոցներն անվանում են անջատողականների վարչակազմ:
Ադրբեջանական մամուլը հիշում է, որ մեկ տարի առաջ ռուսաստանյան լրատվամիջոցներն իրենց լրագրողներին ուղարկել էին Արցախ եւ նրանք ապրիլյան պատերազմի մասին գրում էին բացառապես հայկական կողմի տեսակետները ներկայացնելով:
Հիմա էլ Ադրբեջանին դժգոհություն է պատճառել մի քանի օր առաջ ռազմաճակատի գծում տեղի ունեցածի վերաբերյալ ռուսաստանյան լրատվամիջոցների արձագանքը:
Առավել մեծ զայրույթ ադրբեջանցիներին պատճառել է «Նեզավիսիմայա գազետա»-ն, որը համարձակվել է ոչ միայն հայկական կողմի տեսակետները ներկայացնել, այլ Լեռնային Ղարաբաղի փոխարեն օգտագործել է Արցախ անվանումը:
Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց ընթերցողներին հիշեցնում են, որ վերջերս տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ ԼՂՀ-ն վերանվանվել է Արցախի Հանրապետություն: Ադրբեջանական լրատվամիջոցները դժգոհում են, որ ռուսաստանյան լրատվամիջոցներն օգտագործում են, իրենց բնորոշմամբ՝ առասպելական Արցախ անվանումը:
Բաքվի լրատվամիջոցները երկրի ղեկավարությանն առաջարկում են բողոք հայտնել ռուսաստանյան կողմին: «Եթե Մոսկվան սուր է արձագանքում ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները Ռուսաստանի մասին, ապա պարտավոր է հարգել Ադրբեջանի ինքիշխանությունը»,- գրել է ադրբեջանցի հոդվածագիրներից մեկը:
Top-News.am


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը