Ադրբեջանական SOCAR-ը բարձրացնում է Վրաստանի համար գազի գները
Վրաստանում բնական գազի գինը կվերադառնա նախկին նիշին։ Մասնագետներն ասում են, որ ներկա սակագինը կբարձրանա 5 թեթրիով, հայտնում է «Վրաստան օնլայնը»։
«Ռեզոնանս» թերթը հայտնում է, որ կառավարությանը սակագնային հայտ են ներկայացրել չորս ընկերություններ՝ «Գազի փոխադրման ընկերությունը», SOCAR Georgia Gas-ը, «Գրուզգորգազը» ու «Կազտրանսգազը»։ Գազի թանկացումը կապակցված է վերջին տարիներին լարիի փոխարժեքի փոփոխության ու ընկերությունների ներդրումների հետ։ Կառավարությունն այս հարցի շուրջ դեռ մեկնաբանություններ չի տվել։ Թերթի տեղեկություններով՝ ընկերությունների ներկայացրած փաստաթղթերի հիմնական մասն արդեն ուսումնասիրված է։
Մասնագետների խոսքով՝ բնական գազի սակագինը կբարձրանա 5 թեթրիով։ «Ճիշտ է, դա փոքր փոփոխություն է, բայց աղքատ բնակչության համար այդ փոփոխությանը դիմանալը դժվար կլինի։ Նրանց համար դժվար է վճարել նաեւ գործող սակագնով, հատկապես ձմռանը։ Փոփոխությունները անխուսափելի են ու գինն իրական է լինելու, քանի որ սակագնի մեջ արտացոլված են ոչ միայն լարիի փոխարժեքը, այլեւ ընկերությունների ներդրումները, որոնք բավականին զանգվածային են։ Շատ ժամանակ է անցել այն օրից, երբ վրացական շուկայում տեղի են ունեցել արժույթի փոխարժեքի հետ կապված փոփոխություններ։ Այդ ժամանակահատվածում գազի սակագինը չի բարձրացել»,- ասում է տնտեսագետ Էմզար Ջգերենայան։
«Ես համարում եմ, որ պետք է վերացնել սոցիալական գազի թեման։ Պետք չէ սուբսիդավորել հարուստներին, ու այս հարցում ինձ հետ շատերը կհամաձայնեն։ Բնակչության ցածր վճարվող խավը պետք է ստանա սուբսիդավորում, իսկ հարուստները՝ ոչ»,- շարունակել է նա։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը