Ադրբեջանը հերթական անգամ արհամարհում է ցանկացած բնույթի միջազգային պարտավորություն
Ադրբեջանական եւ թուրքական զինված ուժերի մասնակցությամբ մարտավարական զորավարժություններն իրականացվում են միջազգային նորմերի խախտմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Սա սա այս տարվա իրենց երկրորդ լայնամասշտաբ զորավարժությունն է, եւ երկուսի դեպքում էլ միջազգային հանրությունը Վիեննայի համաձայանագրի համաձայն իրազեկված չէ: Հերթական անգամ փաստում ենք, որ Ադրբեջանը հերթական անգամ արհամարհում է ցանկացած բնույթի միջազգային պարտավորություն»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հունիսի 12-16 Նախիջեւանում ադրբեջանական եւ թուրքական զինված ուժերի մասնակցությամբ մարտավարական զորավարժություններ են իրականացվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զորավարժությունների նպատակն է զինված ուժերի միջեւ փորձի փոխանակմամբ զորքերի համակարգման զարգացումը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը