Մոտենում է մայիսի 8-ը, իսկ Ռոբերտ Քոչարյանը զրկված է ազատությունից
Երկար ընդմիջումից հետո, մայիսի 8-ին դատարանը վերջապես պետք է քննի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանի, Կարեն Կարապետյանի, Խոսրով Հարությունյանի եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի միջնորդությունը:
Հիշեցնենք նաեւ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւս օրեր առաջ կոչ էր արել հանդես բերել մարդասիրություն եւ կորոնավիրուսային այս համավարակի պայմաններում փոխել Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոցը:
Ի դեպ, մինչ մայիսի 8-ին նշանակված դատական նիստին անդրադառնալն ընդգծենք, որ Կաթողիկոսի կոչից հետո տեղի ունեցավ մեր երկրի պատմության ամենաամոթալի իրադարձություններից մեկը. համակարգված ձեւով կեղտոտ տեղեկատվական գրոհ սկսվեց ինչպես Կաթողիկոսի, այնպես էլ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ:
Այժմ վերադառնանք վարչապետերի միջնորդությանը: Առողջ բանականությունը հուշում է, որ իրեն հարգող յուրաքանչյուր դատարան, նման միջոնրդություններից հետո չէր հապաղի եւ անմիջապես կփոխել խափանման միջոցը, բայց վերադառնալով իրականություն, հիշելով, թե ինչ սարսափելի ճնշում է գործադրվում դատարանների եւ դատավորների վրա, թե վարչապետ Փաշինյանն ինչ մեծ բավականությամբ է պարբերաբար դատավորներին վիրավորում, նրանց անվանելով վնգստացող, ապա սկսում ես մտածել, որ Աննա Դանիբեկյանը ոտնատակ տալով մեր պետականությունը չի փոխելու խափանման միջոցը:
Հիմա ուշադրություն դարձրեք դատական նիստի օրվան: Այն նշանակվել է մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը: Սա իսկական մղձավանջ է. Շուշիիի ազատագրումը ղեկավարողներից մեկին, Արցախի առաջին նախագահին մայիսի 8-ին դատում են, ավելին, կարող է այնքան իջնեն, որ հենց այդ օրը մերժեն վարչապետերի միջնորդությունը եւ նրան ազատ չարձակեն կամ մտածացին պատճառով հետաձգեն նիստը:
Սա եւս մեկ ծանր հարված կլինի մեր պետությանը, մեր ազգին եւ ժողովրդին, անգամ նրանց, ովքեր քարոզչության, տարիներ շարունակ տեւած քարոզչության հետեւանքով արդարացնում են Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող ապօրինի գործողությունները:
Ինչ եղել, եղել է: Մնում է գոնե հիմա սթափվել: Մնում է Աննա Դանիբեկյանը հասկանա, թե ինչ է նշանակում Արցախն ազատագրած մարդուն, Հայաստանի համար հսկայական գործեր կատարած մարդուն մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը թողնել կալանքի տակ:
Մի կողմ դնենք կորոնավիրուսային համավարակը, մի կողմ դնենք վաթսունն անց կալանավորներին ազատ արձակելու ՄԱԿ-ի եւ ԱՀԿ-ի կոչերը, մի կողմ դնենք անգամ Շուշիի ազատագրումը եւ մեկ անգամ եւս արձանագրենք, որ այն քրեական գործը, որով կալանավորվել է Ռոբերտ Քոչարյանը, ինչպես պնդում են բարձրակարգ փաստաբանները, իրավաբանները՝ ծայրից-ծայր «կարված» է, եւ Հայաստանի երկրորդ նախագահը, Արցախի առաջին նախագահը ժամ առաջ պետք է ազատ արձակվի, իսկ այս խայտառակ գործն էլ կարճվի:
Շուշիի ազատագրման օրը Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի