Վերջ տվեք տոպրակներով օգնություն բաժանելուն
Կորոնավիրուսային, այսպես կոչված, համավարակը ոչ միայն ծանր հարված հասցրեց Հայաստանի առանց այն էլ թույլ տնտեսությանը, ոչ միայն ծանր հարված հասցրեց գործարարների զգալի մասին, ոչ միայն ոտնատակ տվեց շատ ու շատ ընտանիքների փոքրիկ բյուջեն, այլ նաեւ հոգեբանական գերծանր հարված հասցրեց:
Հայտնվեցին մարդիկ, որոնք տոպրակների մեջ ինչ-ինչ ուտելիքներ, անգամ խմիչ դրեցին եւ բաժանեցին ինչ-ինչ ընտանիքների: Լավ, ասենք օգնություն ստացողը մի օր կամ երկու օր օգտվեց տոպրակի պարունակությունից, իսկ հետո՞...
Պետություն ունեցող երկրի համար անընդունելի եւ աթույլատրելի պետք է լինի տոպրակային օգնությունները: Սա ոչ միայն ծաղր է օգնության կարիք ունեցողի, այլ նաեւ հենց պետության հանդեպ:
Ինչո՞ւ եք մարդկանց սվորեցնում սպասել ինչ-որ «բարերարի» օգնությանը: Եւ վերջապես ինչու ենք ազգովի խելագարվել: Ի՞նչ է նշանակում գովազդել այս կամ այն երկրում ապրող ինչ-որ մեկին, որը տոպրակներով օգնություն է բաժանում գյուղացիների:
Թվում է, թե այստեղ ոչեւէ վատ բան չկա, բայց դա միայն առաջին հայացքից: X գյուղում «բարերարը» տոպրակներով օգնություն է բաժանել գյուղացիներին: Հարց՝ ինչո՞ւ: Այդ գյուղն ի՞նչ վնաս է կրել կորոնավիրուսային համավարակից: Պատասխան՝ ոչ մի: Գյուղն ինչպես ապրել է իր կյանքով, այնպես էլ ապրում է կորոնավիրուսային համավարակի պայմաններում: Որեւէ մեկը աշխատանքից չի զրկվել, որեւէ մեկից հող եւ անասուն չեն խլել, որեւէ մեկի անասունը սոված չի մնացել համավարակի պատճառով եւ որեւէ մեկը կենսաթոշակից ու աշխատավարձից չի զրկվել:
Հիմա ո՞վ կասի, թե ինչու եք այդ գյուղացիներին տոպրակով օգնություն բաժանում եւ աշխարհով մեկ այդ մասին հայտարարում: Գյուղացուն պետք է օգնի պետությունը, որ անմշակ հող չթողնի: Գյուղացուն պետք է սերմացու հատկացնի, գյուղացուն պետք է անտոկոս կամ ցածր տոկոսով վարկ տա, գյուղացու հետ պետք է պայմանագիր կնքի, պետք է նպաստի, որ գյուղացին պայմանագիր կնքի մասնավոր սեկտոր հետ, որ արտ ու այգի, բանջարանոց եւ ջերմոց, անասուն եւ մեղու ունեցողը վստահ լինի, որ իրացման խնդիր չի ունենալու:
Տոպրակներով օգնություն բաժանելը վիրավորական է: Մի արեք, թարգեք: Ժողովրդին մի դարձրեք ծույլ եւ օգնության սպասող: Իսկ օգնություն պետք է տրամադրի պետությունը բոլոր նրանց, ովքեր տուժել են համավարակի հետեւանքով, ովքեր տուժել են կարանտինային արգելքներից, բայց ոչ տոպրակներ բաժանելով կամ այնպիսի ծրագրեր իրականացվելով, որից դուրս են մնում գրեթե բոլորը կամ օգտվում նրանք, ովքեր չպետք է օգտվեն:
Ո՞վ է մտածում աշխատանքից զրկված հազարավոր վարորդների մասին, վարսավիրների մասին, ռեստորանում եւ սրճարաններում աշխատողների մասին, կարի արտադրամասում աշխատողների մասին:
Տոպրակով օգնություն չի կարելի բաժանել, առավել եւս չի կարելի դրանք բաժանել նրանց, որոնց կյանքը կորոնավիրուսը ոչնչով չի փոխել: Աչքի ընկեք այլ տեղում, այլ ձեւով եւ ոչ թե տոպրակներ բաժանելով: Մի հիշեցում, 21-րդ դարի երրորդ տասնամյակն է սկսել մի քանի ամիս հետո:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը