Լեւոն Արոնյանը վերադարձավ 2800-ի էլիտար ակումբ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված Norway Chess սուպերմրցաշարում տարած հաղթանակից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի վարկանիշը դարձյալ գերազանցել է 2800-ը: Հայ գրոսմայստերն ինտերակտիվ վարկանիշային աղյուսակում այժմ չորրորդ տեղում է՝ 2808:
Լեւոն Արոնյանն առաջին անգամ 2800-ի սահմանագիծը գերազանցել է 2010թ. նոյեմբերին: Նրա առավելագույնը եղել է 2014թ. մարտին՝ 2830: Այն ժամանակ նա աշխարհի երկրորդ համարն էր: 2014թ. հոկտեմբերից Լեւոն Արոնյանը չէր ունեցել 2800-ից բարձր վարկանիշ:
Հիշեցնենք, որ Ստավանգերում Լեւոն Արոնյանը պարտության է մատնել աշխարհի չեմպիոն, առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենին, աշխարհի նախկին չեմպիոն, երկրորդ համար, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին եւ աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակին, որը Ստավանգերում գրավեց վերջին տեղը, իսկ Կարլսենը նախավերջինն է:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները