Վրաստանի հոգևոր առաջնորդը մեղադրել է ադրբեջանական հեռուստաընկերություններին` սրբապղծության մեջ
Վրաստանի հոգևոր առաջնորդը մեղադրել է ադրբեջանական ATV և ARB հեռուստաընկերություններին էթիկական նորմերի խախտման և հավատացյալ վրացիների զգացմունքները վիրավորելու մեջ: Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի զայրույթն առաջացրել են այն տեսանյութերը, որոնք արվել են վրացական եկեղեցիներից մեկում այդ հեռուստաալիքների կողմից: Պատրիարքարանը դրանք ուղղափառ եկեղեցին վիրավորող է որակել:
Խոսքը գնում է ARB հեռուստաալիքի եթեր գնացած «Ֆերնանդոն քաղաքում» ծրագրի մասին, երբ կադրերից մեկում երիտասարդ տղամարդն անվայելուչ տեսքով բարձրացել է եկեղեցու խորան և կատարել Ֆրանց Շուբերտի «Ավե Մարիան»: Նշվում է, որ դա արդեն երկրորդ դեպքն է, երբ այդ հուշակոթողի նկատմամբ նման վերաբերմունք է դրսևորվում:
Վրաստանի հոգևոր առաջնորն արդեն դիմել է Ադրբեջանի աշխարհիկ և հոգևոր առաջնորդներին կոչով միջոցներ ձեռնարկել վերացնելու նման վերաբերմունքը վրացական սրբատեղիների նկատմամբ:
Zham.am


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը