Norway Chess-2017. Լեւոն Արոնյանը ոչ մի շանս չտվեց աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդին
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess-2017 սուպերմրցաշարի երկրորդ հանգստյան օրվանից հետո անցկացվող 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ մի շանս չտվեց աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակին:
Հայ գրոսմայստերը սեւերով առավելության հասավ 41-րդ քայլում եւ 5 միավորով ընթացիկ միանձնյա առաջատար է: Առաջին տեղի համար նրա մրցակից Հիկարու Նակամուրան ունի կես միավոր ավելի քիչ:
Լեւոն Արոնյանը տարավ երրորդ հաղթանակը: Մյուս պարտիաները նա ավարտել էր ոչ ոքի:
Նախորդ պարտիաներում Լեւոն Արոնյանը հաղթել էր նաեւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Նախավերջին տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը:
Norway Chess-2017, 7-րդ տուր
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793)՝ 0:1
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832)՝ 1:0
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785) 0.5:0.5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771)՝ 0:1
Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808)


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները