Իսլանդական հեքիաթը շարունակվում է
Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները շարունակում են զարմացնել եւ հիացնել: Նրանք կարողացան նվաճել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Ավելին, եզրափակիչ փուլում փայլուն տպավորություն թողեցին, իսկ հիմա հրաշալի խաղ են ցուցադրում աշխարհի առաջնության ընտրական փուլում:
Իսլանդիայում Հայաստանի համեմատ տասն անգամ քիչ մարդ է ապրում: Իսլանդիայի բնակլիմայական պայմանները հեռու են ֆուտբոլայինից: Ո՞րն է իսլանդական ֆուտբոլի հաջողության գաղտնիքը: Ամեն ինչ շատ պարզ է: Իսլանդական ֆուտբոլում կոռուպցիա չկա: Մանկապատանեկան թիմերի հետ գրագետ աշխատանք է տարվում, եւ որ ամենակարեւորն է, Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հավաքականի մարզչի աշխատանքին չի միջամտում:
Այս անգամ, I խմբում ընդգրկված Իսլանդիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց բավական ուժեղ Խորվաթիայի ընտրանուն: Մագնուսսոնը հաղթական գոլը խփել է խաղի վերջին վայրկյաններին:
Այս խմբի մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ հաշիվները՝ Ֆինլանդիա-Ուկրաինա՝ 1:2, Կոսովո-Թուրքիա՝ 1:4:
Խորվաթիան եւ Իսլանդիան ունեն 13-ական միավոր, իսկ Թուրքիան եւ Ուկրաինան՝ 11-ական:
D խմբում բոլոր երեք հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի: Իռլանդիա-Ավստրիա՝ 1:1, Մոլդովա-Վրաստան՝ 2:2, Սերբիա-Ուելս՝ 1:1:
Սերբիան եւ Իռլանդիան 12-ական միավորով կիսում են առաջին տեղը:
G խմբում Մակեդոնիան սեփական դաշտում 2:1 հաշվով պարտվեց Իսպանիային, Իսրայելը սեփական հարկի տակ անակնկալ պարտություն կրեց Ալբանիայից՝ 3:0 հաշվով, իսկ Իտալիան 5:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին:
Իսպանիան եւ Իտալիան վաստակել են 16-ական միավոր եւ կիսում են առաջին տեղը:
Ի դեպ, վեց տուրից հետո 54 հավաքականների շարքում Հայաստանը 45-րդն է առավել շատ բաց թողած գոլերի ցուցանիշով: Սա բավական խոսուն փաստ է:
Top-News.am


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները