ԵԱ. Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցած Հրանտ Մելքումյանը նվաճեց աշխարհի գավաթի ուղեգիր
Մինսկում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուս Մաքսիմ Մատլակովը: Նա, վրացի Բաադուր Ջոբավան եւ ռուս Վլադիմիր Ֆեդոսեեւը վաստակեցին 8.5-ական միավոր, բայց լրացուցիչ ցուցանիշներով ոսկե մեդալը բաժին հասավ Մաքսիմ Մատլակովին: Ջոբավան գրավեց երկրորդ տեղը, իսկ Ֆեդոսեեւը՝ երրորդ:
Հայաստանի 19 ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեցին Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Արամ Հակոբյանը, որոնք վաստակեցին 7.5-ական միավոր եւ բաժանեցին 15-38-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հրանտ Մելքումյանը գրավեց 19-րդ տեղը եւ նվաճեց 2017-ի աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:
Արման Միքայելյանը եւ Արման Փաշիկյանը վաստակեցին 7-ական միավոր, Մանուել Պետրոսյանը եւ Վահե Բաղդասարյանը՝ 6.5-ական, իսկ Զավեն Անդրիասյանը՝ 6:
Այս տարի Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 395 շախմատիստներ, այդ թվում՝ 171 գրոսմայստեր:
Եվրոպայի անհատական առաջնությունը ընտրական փուլ է 2017-ի աշխարհի գավաթի խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության ու Շախմատի Եվրոպական Միության խորհրդի որոշման՝ ուղեգիր են նվաճում 22 լավագույնները:
NEWS.am Sport


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները