Ո՞ւմ են պետք ընդունելության այսպիսի քննությունները
Ընդունելության քննություններ են: Ավանդույթի համաձայն՝ ծնողները շարունակում են մեծ ուշադրությամբ հետեւել քննություններին: Հետեւում են, բայց ոչ ավելին:
Եւ որեւէ մեկին հետաքրքիր չէ կամ շատ քչերին է հետաքրքիր, թե իրականում ինչ են իրենցից ներկայացնում ընդունելության քննությունները:
Գաղտնիք չէ, որ ընդունելության քննություններից առաջ դիմորդներից շատերը պարապում են կրկնուսույցների մոտ: Պարապում են եւ մեկ կամ երկու տարվա ընթացքում հասկանում, թե խմբում ով կամ ովքեր են առավել անընկալունակ: Իսկ քննություններից հետո զարմանքով պարզում, որ հենց այդ վատ սովորողներն են ստանում ամենաբարձր գնահատականները:
Իսկ ո՞ւմ է հետաքրքրում այն հարցը, թե ինչ պարունակություն ունի Հայոց լեզվի թեստը կամ թեստերը: Մասնագետները պնդում են, որ այս թեստը ոչ թե գիտելիքները ստուգելու, այլ դիմորդներին թյուրիմացության մեջ գցելու խնդիր է լուծում:
Գրեթե որեւէ մեկին չի հետաքրքրում, որ կրկնուսույցներ կան, որոնք արդեն իսկ ծանոթ են լինում թեստերին եւ իրենց մոտ պարապողներին վարժեցնում են դրանք ճիշտ լրացնելու մեջ, իսկ այն կրկնուսույցները, որոնք դուրս են մնում «մաֆիայից» նման հնարավորություն չեն ունենում:
Եւ սա դեռ մտահոգիչ հարցերից մի քանիսն են: Ու այստեղ ակամա հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ են պետք այս քննությունները:
Եւ մի առաջարկ. կազմենք անկախ, իրոք անկախ հանձնաժողով, եւ քննությունների ավարտից հետո 19 կամ 20 ստացողների գիտելիքների ստուգում անցկացնենք: Վստահ ենք, որ առաջարկը չի ընդունվի:
Top-News.am


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ