Արտակարգ դրություն մտցնելը եղել է նախագահի լիազորությունը․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին ելույթով հանդես եկավ նաև Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․
«Հարգելի դատարան, ես չէի պլանավորում ելույթ, ուղղակի պետք է արձագանքեմ երկու պնդման, որոնք կապված են գործերի հետ կամ ուղղակի ինձ հետ։ Առաջինը՝ դատախազը փորձեց պարզաբանել՝ ինչ է սահմանադրական կարգի տպալումը՝ արձագանքելով փաստաբանների որոշ հիմնավորումներին և ուղղակի բերեց օրինակ հավաքների, հանրահավաքների սահմանափակման մասին խոսեց, ենթադրում եմ հաշվի առնելով հրամանագիրը, որը որոշակի սահամանափակումներ է մտցնում, ուղղակի կցանկանայի հիշեցնել, որ հրամանագիրը հարևան քաղաքի վրա է տարածվում և բոլոր սահմանափակումները միայն Երևան քաղաքի վրա են տարածվում, սա է հրամանագրի բովանդակությունը։ Եվ հիմա հարց է առաջանում, եթե սահմանափակում հնարավոր է հազարից ավելի համայնքներ ունցող երկրում, միայն մեկ համայնքում սահմանափակումները դիտվի որպես իրավական համակարգում նորմի գործողության դադարեցում։ Դուք ձեր տրամաբանությունը մեջտեղ բերեք և ասեք՝ հնարավո՞ր է։ Կարծում եմ՝ պատասխանը պարզ է։
Եվ երկրորդը՝ տիկին Սեդա Սաֆարյանը ասաց, որ ոստիկանությունն ուղղակի ենթարկվում էր ինձ՝ նախագահին։ Ես կարծում եմ, որ իրավաբանը պետք է ավելի լավ իմանար այն ժամանակվա գործող Սահմանադրությունը։ Այսօր է ոստիկանությունը ուղիղ ենթարկվում վարչապետին, այդպիսի լիազորություններ այն ժամանակ նախագահը չուներ, ուղղակի ծանոթացեք այն Սահամնադրությամբ և ուժի մեջ մտած սահամանդրությունն ամբողջությամբ, իսկ դա եղել է 2007 թվականի խորհրդարանական ընտություններից հետո, նախագահի լիազորությունները զուտ սահմանափակվում էին պետության գլուխ լինելու հանգամանքով և նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկա հասարակական կարգի և այլ․․․ դա կառավարության լիազորությունների մեջ էր ամբողջությամբ։
Նախագահի լիազրությունը եղել է, այո՛, արտակարգ դրություն մտցնել։ Չէի ասի, եթե չլիներ հանրությունը, որը հետևում է այս դատական նիստի գործընթացներին, և ստիպված ենք նման կարգի պարզաբանումներ մտցնել»։
Աղբյուրը՝ yerevan.today


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին