Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մաեստրո Էդուարդ Թոփչյանը 2026 թվականի համերգաշրջանն սկսել է արտասահմանյան հյուրախաղերով Պուտինը Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները հաջողված չի համարում․ Ֆինլանդիայի նախագահ Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Արմավիր քաղաքի գլխավոր շենքերից մեկի բակում Պետական մարմիններից պահանջել եմ, որ վիրահատությունը կազմակերպվի սահմանված ձևաչափով. ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ Նարեկ Սամսոնյանի մասին Հին աշխարհակարգը փլուզվել է․ Կանադայի վարչապետ Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան ԱՄՆ-ն ակտիվորեն ձգտում է Կուբայում ռեժիմի փոփոխության Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերել Քրեական և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել Հաստատվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը. Ինչ է այն նախատեսում Եվրամիությունը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու ծրագրերի մասին ՀՀԿ-ն ունի 1 նպատակ, դա Փաշինյանի հեռացումն է, որը հոմանիշ է ՀՀ հետագա զարգացման. Հայկ Մամիջանյան

Մաեստրո Էդուարդ Թոփչյանը 2026 թվականի համերգաշրջանն սկսել է արտասահմանյան հյուրախաղերովՊուտինը Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները հաջողված չի համարում․ Ֆինլանդիայի նախագահԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Արմավիր քաղաքի գլխավոր շենքերից մեկի բակումՊետական մարմիններից պահանջել եմ, որ վիրահատությունը կազմակերպվի սահմանված ձևաչափով. ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ Նարեկ Սամսոնյանի մասինՀին աշխարհակարգը փլուզվել է․ Կանադայի վարչապետԿապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայանԱՄՆ-ն ակտիվորեն ձգտում է Կուբայում ռեժիմի փոփոխությանՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերելՔրեական և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվելՀաստատվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը. Ինչ է այն նախատեսումԵվրամիությունը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու ծրագրերի մասինՀՀԿ-ն ունի 1 նպատակ, դա Փաշինյանի հեռացումն է, որը հոմանիշ է ՀՀ հետագա զարգացման. Հայկ ՄամիջանյանՀայտարարություններն այն մասին, որ Հայաստանի վարչապետի աշխատավարձը պետք է 1 դրամ կազմի, վտանգավոր են. Արթուր ՀովհաննիսյանՈւնեցել ենք դեպք, երբ ատեստավորման ժամանակ կինը փորձել էր ամուսնու փոխարեն լրացնել. Ժաննա ԱնդրեասյանՈւկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնումՀայաստանի Հանրապետությունում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ–ում. Մհեր ԳրիգորյանԱրփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար տարեկան 300 մլն դրամ կհատկացվիՀայաստանը 15 տարով 150 մլն դոլարի վարկ է վերցնում՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար. Տոկոսը՝ 4.66Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնությունՀուշարձանների պահպանությունը պետք է ամրագրվի, անկախ նրանից՝ այս պահին կասկածներ կան, թե ոչ«Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում էՎաղարշյան-Քոչար խաչմերուկում բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-նՍա արյունահեղություն է, եվ այդ պատճառով ես ուզում եմ օգնել. ԹրամփՌուսաստանի նախագահը կհանդիպի ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետՍԴ դատավորները ևս հավելավճար կստանան. Կառավարությունը հավանություն տվեց օրինագծինԱդրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններինԿառավարության 2026 թվականի հունվարի 22-ի հերթական նիստըԿեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք վերականգնել են պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասըՌԴ նախագահը մտադիր է Խաղաղության խորհրդին 1 մլրդ դոլար ուղղել` ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվներիցՄենք այդքան տարիներ պաշտպանել ենք նրանց, բայց ոչինչ չենք ստացելՀետախուզվում է Սուրեն ԱբրահամյանըՌուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերըԻնչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»Սա մեր պատերազմը չէ, Եվրոպան պետք է զբաղվի դրանովՌուսաստանը դեկտեմբերին օրական կորցրել է մոտ 1000 մարդ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՀետաձգված եպիսկոպոսաց ժողովը՝ Ավստրիայում․ ո՞ւմ է հրավիրել կաթողիկոսը, ո՞վ կգնա, և ի՞նչ կքննարկվիՄանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը` շախմատի չեմպիոններԵՄ-ն պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին. Մարթա ԿոսԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 10 մարզերում«Խաղաղության խորհուրդը» հավակնում է համաշխարհային կարգավորող կառույցի դերինԴեսպան Նարեկ Մկրտչյանն Արիզոնայում մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանըԿամո Ցուցուլյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչումՆերկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակըԹրամփը հրաժարվել է Գրենլանդիայի համար պատժամիջոցների մտքիցՆիկոլ Փաշինյանը ժամանել է ՇվեյցարիաՑերեկը` առանց տեղումների եղանակ, գիշերը` ձյուն. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ օրերըՆախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրըԻսրայելական հարվածի հետեւանքով Լիբանանում 9 լրագրող է վիրավորվելՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվելՀամայնքային հողերը աճուրդի կհանվեն շուկայականին առավել մոտեցված գներով
Հայաստան

Կենտրոնի բաժնում ոստիկաններին ծեծի ենթարկելու համար դատապարտված նույնասեռականներից մեկը համաներումով ազատ է արձակվել

2018 թականի օգոստոսի 14-ին Ոստիկանության Կենտրոնականի բաժնի դիմաց և այնուհետև նաև բաժնում ոստիկանների և նույնասեռականների միջև գրանցված միջադեպի հիման վրա հարուցված քրեական գործով դատավճիռ է հրապարակվել: Երկու ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրվող արարքներում, նրանցից մեկը դատապարտվել 5, իսկ մյուսը 2 տարի ազատազրկման։ Վերջինս համաներումով ազատ է արձակվել պատժի կրումից: Այս մասին տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգը:

Գործով ամբաստանյալ էին Մարատ Կիրիլյուկը, և Ժիրայր Հովհաննիսյանը: Նրանք համապատասխանաբար մեղադրվում էին ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մարատ Կիրիլյուկի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված ստորագրություն չհեռանալու մասին, Ժիրայր Հովհաննիսյանը՝ կալանավորված էր:

Դատական տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ Մարատ Անատոլիի Կիրիլյուկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. օգոստոսի 14-ին ժամը 05:20-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի դիմացի հատվածում Ժիրայր Հովհաննիսյանի հետ, խմբի կազմում, դիտավորությամբ կատարել է բռնությամբ զուգորդված խուլիգանություն, ապա շարունակել իր խուլիգանական գործողությունները Կենտրոնականի բաժնի վարչական շենքում, որի ընթացքում նաև բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչների՝ ոստիկանների նկատմամբ: Գործը գտնվել է դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում:

Ըստ Դատական տեղեկատվական համակարգում արված հրապարակման՝ 2018 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում, նույնասեռականներ Գևորգ Գասպարյանը (Լինա), Պողոս Ամիրխանյանը (Միլենա), Արթուր Հակոբյանը (Ալինա) և էդգար Ազատյանը (Էլլա) գտնվել են Երևան քաղաքի Զաքյան փողոցում գտնվող «Կոմայգի» կոչվող վայրում։ Այդ ընթացքում վերը նշված անձանց կողքով է անցել Գրիգոր Գրիգորյանը, ումից նույնասեռականները ծխախոտ են խնդրել, ապա նրա կողմից ստանալով բացասական պատասխան, սկսել են նրան վիրավորել, որից հետո Գրիգոր Գրիգորյանը հետապնդել է նշված նույնասեռականներին, իսկ վերջիններս դիմելով փախուստի, մտել են նախ «Շիրակ» հյուրանոց, ապա «Աստորիա» հյուրանոց, որի ընթացքում նույնասեռականները ահազանգել են ոստիկանություն, ապա գնացել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին։

Հասնելով ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի մոտ, Արթուր Հակոբյանը (Ալինա) հեռախոսային խոսակցության ընթացքում իր ընկեր՝ Մարատ Անատոլիի Կիրիլյուկին (Յանա) հայտնել է տեղի ունեցած դեպքի մասին, իսկ վերջինս պատրաստակամություն է հայտնել մոտենալ իրենց և օգնել։ Քիչ անց ոստիկանության բաժնի մոտ են եկել նույնասեռականներ Մարատ Կիրիլյուկը (Յանա), Ժիրայր Հովհաննիսյանը (Նիկա) և Թելման Հարոյանը (Մանե) ու միացել են մյուս նույնասեռականներին։ Այդ ընթացքում ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները բաժին բերման են ենթարկել Գրիգոր Գրիգորյանին, ինչը տեսնելով, Ժիրայր Հովհաննիսյանը (Նիկա) և Մարատ Կիրիլյուկը (Յանա) սկսել են աղմկել ու հայհոյանքներ հնչեցնել՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով: Բնակիչներից մեկին էլ՝ Մ. Ու.-ին, որը մոտեցել և դիտողություն է արել, ծեծի են ենթարկել:

Ոստիկանները հեռացրել են բնակչին, ինչից հետո Ժիրայր Հովհաննիսյանը (Նիկա) և Մարատ Կիրիլյուկը (Յանա), շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները և հետապնդելով նրանց, մուտք են գործել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենք և դիտավորությամբ դրսևորելով հակաբարոյական վարքագիծ, հայհոյանքներ հնչեցնելով և սպառնալիքներ տալով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների հասցեին, շուրջ 15-20 րոպե ամբողջությամբ խաթարել են ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բնականոն աշխատանքը, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, հարվածել են ոստիկաններից երկուսին, պատռել են վերջինիս համազգեստի շապիկը և ուսադիրը:

Հունվարի 24-ին հրապարակվել է դատավճիռը, համաձայն որի՝ Ժիրայր Սահակի Հովհաննիսյանը մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և երկու դրվագներով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ։ Նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել հինգ տարի ազատազրկումը:

Մարատ Անատոլիի Կիրիլյուկի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել երկու տարի ազատազրկումը:

ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2018թ. նոյեմբերի 01-ին ընդունված՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ Մարատ Անատոլիի Կիրիլյուկն ազատվել նշանակված պատժից։

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում։