Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ համաձայնագիր չի ստորագրել. FT Մաեստրո Էդուարդ Թոփչյանը 2026 թվականի համերգաշրջանն սկսել է արտասահմանյան հյուրախաղերով Պուտինը Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները հաջողված չի համարում․ Ֆինլանդիայի նախագահ Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Արմավիր քաղաքի գլխավոր շենքերից մեկի բակում Պետական մարմիններից պահանջել եմ, որ վիրահատությունը կազմակերպվի սահմանված ձևաչափով. ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ Նարեկ Սամսոնյանի մասին Հին աշխարհակարգը փլուզվել է․ Կանադայի վարչապետ Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան ԱՄՆ-ն ակտիվորեն ձգտում է Կուբայում ռեժիմի փոփոխության Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերել Քրեական և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել Հաստատվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը. Ինչ է այն նախատեսում Եվրամիությունը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու ծրագրերի մասին

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ համաձայնագիր չի ստորագրել. FTՄաեստրո Էդուարդ Թոփչյանը 2026 թվականի համերգաշրջանն սկսել է արտասահմանյան հյուրախաղերովՊուտինը Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները հաջողված չի համարում․ Ֆինլանդիայի նախագահԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Արմավիր քաղաքի գլխավոր շենքերից մեկի բակումՊետական մարմիններից պահանջել եմ, որ վիրահատությունը կազմակերպվի սահմանված ձևաչափով. ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ Նարեկ Սամսոնյանի մասինՀին աշխարհակարգը փլուզվել է․ Կանադայի վարչապետԿապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայանԱՄՆ-ն ակտիվորեն ձգտում է Կուբայում ռեժիմի փոփոխությանՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերելՔրեական և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվելՀաստատվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը. Ինչ է այն նախատեսումԵվրամիությունը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու ծրագրերի մասինՀՀԿ-ն ունի 1 նպատակ, դա Փաշինյանի հեռացումն է, որը հոմանիշ է ՀՀ հետագա զարգացման. Հայկ ՄամիջանյանՀայտարարություններն այն մասին, որ Հայաստանի վարչապետի աշխատավարձը պետք է 1 դրամ կազմի, վտանգավոր են. Արթուր ՀովհաննիսյանՈւնեցել ենք դեպք, երբ ատեստավորման ժամանակ կինը փորձել էր ամուսնու փոխարեն լրացնել. Ժաննա ԱնդրեասյանՈւկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնումՀայաստանի Հանրապետությունում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ–ում. Մհեր ԳրիգորյանԱրփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար տարեկան 300 մլն դրամ կհատկացվիՀայաստանը 15 տարով 150 մլն դոլարի վարկ է վերցնում՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար. Տոկոսը՝ 4.66Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնությունՀուշարձանների պահպանությունը պետք է ամրագրվի, անկախ նրանից՝ այս պահին կասկածներ կան, թե ոչ«Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում էՎաղարշյան-Քոչար խաչմերուկում բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-նՍա արյունահեղություն է, եվ այդ պատճառով ես ուզում եմ օգնել. ԹրամփՌուսաստանի նախագահը կհանդիպի ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետՍԴ դատավորները ևս հավելավճար կստանան. Կառավարությունը հավանություն տվեց օրինագծինԱդրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններինԿառավարության 2026 թվականի հունվարի 22-ի հերթական նիստըԿեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք վերականգնել են պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասըՌԴ նախագահը մտադիր է Խաղաղության խորհրդին 1 մլրդ դոլար ուղղել` ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվներիցՄենք այդքան տարիներ պաշտպանել ենք նրանց, բայց ոչինչ չենք ստացելՀետախուզվում է Սուրեն ԱբրահամյանըՌուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերըԻնչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»Սա մեր պատերազմը չէ, Եվրոպան պետք է զբաղվի դրանովՌուսաստանը դեկտեմբերին օրական կորցրել է մոտ 1000 մարդ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՀետաձգված եպիսկոպոսաց ժողովը՝ Ավստրիայում․ ո՞ւմ է հրավիրել կաթողիկոսը, ո՞վ կգնա, և ի՞նչ կքննարկվիՄանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը` շախմատի չեմպիոններԵՄ-ն պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին. Մարթա ԿոսԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 10 մարզերում«Խաղաղության խորհուրդը» հավակնում է համաշխարհային կարգավորող կառույցի դերինԴեսպան Նարեկ Մկրտչյանն Արիզոնայում մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանըԿամո Ցուցուլյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչումՆերկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակըԹրամփը հրաժարվել է Գրենլանդիայի համար պատժամիջոցների մտքիցՆիկոլ Փաշինյանը ժամանել է ՇվեյցարիաՑերեկը` առանց տեղումների եղանակ, գիշերը` ձյուն. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ օրերըՆախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրըԻսրայելական հարվածի հետեւանքով Լիբանանում 9 լրագրող է վիրավորվելՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվել
Հայաստան

Մի լուսանկարի պատմություն, կամ տապալված ասուլիսը՝ որպես պետական ապարատ սողոսկելու կանաչ լույս

168.am- ը գրում է

«Երբ 2018թ. օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրեց, Երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարեց, որ հաջորդ օրը վերջինս ասուլիս կտա ու կպատասխանի լրագրողներին հուզող բոլոր հարցերին:

Ասուլիսը պետք է անցկացվեր «Էրեբունի պլազա» հյուրանոցում, սակայն հյուրանոցի շենքի մոտ բողոքի ցույց կազմակերպած մարդիկ կարողացան ներս մտնել, բարձրանալ 9-րդ հարկի սրահ, որտեղ պետք է կայանար ասուլիսը։ Քոչարյանն այդպես էլ չեկավ նախատեսված ասուլիսին։ Ցուցարարները, որոնց շարքերում գլխավոր դերակատարումը, ինչպես արդեն հետո պարզվեց, վերապահված էր, այսպես ասած՝ «սորոսական» ու ՔՊ-ական ակտիվին, «գրավեցին» ասուլիսի սրահը, շրջափակեցին սեղանը, լուսանկարվեցին, ու այդ հայտնի լուսանկարը շատ արագ տարածվեց լրատվամիջոցներով ու ֆեյսբուքյան գոնե թե հայկական տիրույթով:

Պարզվում է՝ հայտնի լուսանկարի «հերոսներն» այժմ լուրջ պաշտոններ են զբաղեցնում պետական ապարատում:

Այսպես՝ լուսանկարում ձախից առաջինը գործող իշխանությունների ակտիվ համակիր Արամ Մանուկյանն է, ով մինչև վերջերս Աջափնյակի փոխթաղապետն էր, և միայն վերջերս ազատվեց պաշտոնից:

Արամ Մանուկյանից քիչ վեր Ներսես Պողոսյանն է, ում Ժիրայր Սէֆիլյանի գործով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Ներսես Պողոսյանն այս պահին Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է:

Կալանավայրից դուրս գալուց հետո Ներսես Պողոսյանը, փաստորեն, թերևս, ակտիվ մասնակցություն է ունեցել համաժողովրդական շարժմանն ու դրան հետևող գործողություններին, ինչի արդյունքում էլ այսօր պետական կարևոր պաշտոն է զբաղեցնում:

Նրանց կողքին Մարիամ Անանյանն է, ով այս պահին պաշտոնավարում է Կենտրոնի թաղապետարանում:

Լուսանկարում դեպի կենտրոն հատվածում Ամիգո Ղուկասյանն է՝ Նիկոլ Փաշինյանի հավատարիմ զինակիցը: Ներկայումս աշխատում է Ազգային ժողովում:

Մարիամ Անանյանի ու Ամիգո Ղուկասյանի մեջտեղում նստած անձը Ֆեյսբուքում Դավ Ռուպռ կեղծանունով գրանցված Դավիթ անունով անձնավորությունն է, որի ֆեյսբուքյան էջը լռում է վերջինիս՝ այս պահի զբաղվածության մասին, սակայն, մեր տեղեկություններով՝ նա ևս աշխատում է ԱԺ-ում:

Ամիգո Ղուկասյանի կողքին ազատ լուսանկարիչ Վահե Գևորգյանն է, ով այժմ Երևանի ավագանու «Իմ քայլը» իշխող խմբակցության անդամ է:

Վահե Գևորգյանի կողքին «պայքարում է» Սասուն Միրոյանը, ով այս պահին զբաղեցնում է Ջրային պետական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնը:

Շարքը եզրափակում է Շենգավիթի գործող թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը, որի անունը վերջերս ԶԼՄ-ներում ամենատարածվածներից մեկն էր՝ որպես կրթական գործի վերահսկողության նկատմամբ շատ «կրեատիվ» մեթոդներ կիրառող երիտասարդ պաշտոնյա:

Ի դեպ, Ռազմիկ Մկրտչյանի կենսագրության մեջ 2010-2012թթ. բանակային ծառայությունից հետո 6 տարիների գործունեության մասին ոչինչ նշված չէ, իսկ 2018թ. նա նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, ինչից կարելի է ենթադրել, որ նա իր աշխատանքային կենսագրությունը սկսել է միանգամից մի հսկայական վարչական շրջան ղեկավարելուց:

Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի սրահը գործող իշխանությունների համար շատ կարևոր հենակետ էր, որը գրավողները պարգևատրվել են՝ բավականին պատկառելի պաշտոնների նշանակվելով: Այսինքն՝ տրամպլին՝ իշխանությանը մոտ գտնվելու և համապատասխան պաշտոններ ստանալու համար»: