ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդլայնել է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնումը, հաղորդում է Lenta-ն։
ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող Բոլիվիայի մշտական ներկայացուցիչ Սաշա Յորգենտին, ամփոփելով քվերակության արդյունքները, հայտարարել է, որ բանաձեւի նախագծին կողմ են քվեարկել խորհրդի 15 անդամներ։ Փաստաթուղթը նախապատրաստել է ԱՄՆ-ն, երբ Փհենյանը հերթական անգամ խախտեց ՄԱԿ-ի հրթիռային փորձարկումների որոշումը խախտելուց հետո։
Փաստաթուղթն առաջարկում է պատժամիջոցային ցուցակում ներառել 4 կազմակերպության եւ տասը մասնավոր անձանց, որոնք, բանաձեւի հեղինակների կարծիքով, կարող են արտասահմանում գործել հօգուտ ԿԺԴՀ-ի։
Բանաձեւում Փհենյանին կոչ է արվում դադարեցնել հրթիռա-միջուկային գործունեությունը։ Փաստաթղթում ընդգծվում է նաեւ ՄԱԿ-ի հակվածությունը Կորեական թերակղզում լարվածության կարգավորմանը՝ քաղաքական ու դիվանագիտական ուղիներով։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի