ԱՄՆ-ն կարող է չեղարկել Թուրքիային 1․2 մլն դոլար արժողության զենքի վաճառքի գործարքը
Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ դաժան միջադեպը կարող է հանգեցնել Թուրքիայի հետ 1․2 մլն դոլար արժողության պայմանագրի չեղարկմանը, ըստ որի ԱՄՆ-ն պետք է կիսաավտոմատ ատրրճանակներ մատակարարեր Թուրքիային, հայտնում է Asbarez-ը։
«Տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱՄՆ օրենսդիրների շրջանում աճող վրդովմունքի ու Պետդեպարտամենտի կողմից շարունակվող հետաքննության պայմաններում, որը կարող է հանգեցնել թիկնապահներից մի քանիսի նկատմամբ քրեական մեղադրանքների, գործարքը հարցականի տակ է հայտնվել»,- հայտնել է The New York Times–ում հոդվածի հեղինակ Նիկոլաս Ֆենդոսը։
Պարբերականը գրում է, որ 1․2 մլն դոլար արժողության գործարքի մասին Պետդեպարտամենտը Կոնգրեսին հայտնել էր խաղաղ ցուցարարների վրա Էրդողանի թիկնապահների հարձակումից մեկ օր առաջ։ Ըստ պայմանավորվածությունների՝ Թուրքիային պետք է վաճառվի 1․600 կիսաավտոմատ ատրճանակներ։ Սակայն վերջին միջադեպի պատճառով օրեսնդիրները հանդես են եկել պատասխան արձագաանքով ու դրա համար էլ համաձայնագիրը խափանման սպառնալիքի տակ է։
Նիկոլաս Ֆանդոսը վկայակոչում է սենատոր Ջոն Քարդինին, որը դեմ է արտահայտվել զենքի վաճառքին՝ Պեդտդեպարտամենտին ուղղված իր նամակում։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունում է սենատորի առաջարկը։ Նրա խոսքով, այդ անհեռատեսական գործարքը պետք է չեղարկվի։ Թուրքիային զենքի վաճառքը կամ ռազմական օգնությունը պետք է դադարեցվի, քանի դեռ Էրդողանը առնվազն հրապարակային ներողություն չի խնդրել իր կարգադրությամբ տեղի ունեցած հարձակման համար։
Հիշեցնենք , որ ավելի վաղ The New York Time–ը վերլուծել էր Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ տեղի ունեցած միջադեպի տեսագրություններն ու լուսանկարները՝ պարզելու համար խաղաղ ցուցարարներրի վրա հարձակված 24 տղամարդկանց՝ այդ թվում Էրդողանի թիկնապահների գործողությունները։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի