Օպտիմալացման արդյունքում խնայված ռեսուրսները պետք է ուղղվեն գյուղերի դպրոցներին
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կողմ է դպրոցներն օպտիմալացնելուն, սակայն կարծում է, որ դա պետք է արվի շատ մտածված ու կազմակերպված:
«Մեր բարեփոխումների հիմնական թերությունը վատ նախապատրաստվելն է, կրթության համակարգում պետք է երկար մտածել փոփոխություն անելուց առաջ: Օպտիմալացումը պետք է լինի մեծ ծրագրի մի փոքր մասը, միայն օպտիմալացումը սխալ է»,- այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փորձագետը:
Սերոբ Խաչատրյանի խոսքով, երկրորդ կարեւոր գործոնն այն է, թե ինչպես է իրականացվում այդ օպտիմալացումը: Եթե վատ ուսուցիչներն ու տնօրենները դուրս են մնալու դպրոցներից, դա ըստ փորձագետի լավ է, սակայն եթե հակառակ պատկերը լինի, բնականաբար դա կազդի կրթության որակի վրա. «Օպտիմալացման արդյունքում խնայված ռեսուրսները պետք է ուղղվեն գյուղերի դպրոցներին, այնտեղ ունենք թե շենքային պայմանների, թե ուսուցիչների խնդիր: Գյուղական դպրոցներ կան, որոնք նորմալ չեն ջեռուցվում, զոգւարան չկա, ջուր չկա, երեխաներն էլ, օրինակ, երեք դասարանով միասին դասի են նստում: Սրան զուգահեռ, պետք է մտածել նաեւ ուսուցիչների որակի մասին, քանի որ գյուղերում այսօր շատ ուսուցիչներ ստիպված նաեւ գյուղատնտեսությամբ են զբաղվում, այնպիսի պայմաններ պետք է ստեղծել, որ մանկավարժությունն առաջնային մասնագիտությունը լինի ուսուցչի»:
Նշենք, որ Կրթության եւ գիտության նախարարությունն այժմ քննարկում է օպտիմալացման հարցը: Առայժմ հայտարարվում է այն մասին, որ չպետք է քաղաքներում լինեն քիչ աշակերտ, բայց մեծ շենք ունեցող եւ շատ աշակերտ, սակայն փոքր շենք ունեցող դպրոցներ: Գյուղերում դեպքում Սերոբ Խաչատրյանի խոսքով պետք է լուրջ մտածել, քանի որ կան գյուղեր, որոնք հեռու են գտնվում միմյանցից եւ հատկապես ձմռանը դժվար է լինում մի գյուղից մյուսը հասնել:
Օպտիմալացման ժամկետների մասին դեռեւս չի հայտարարվել:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի