Ռուս կենդանաբանը՝ Երեւանում թունավոր օձերի ակտիվացման մասին
Մայիսի 29-ից սկսած Երևանում նկատվում է թունավոր օձերի՝ գյուրզաների ակտիվացում. ԱԻՆ–ը պարբերաբար ահազանգեր է ստանում մայրաքաղաքի փողոցներում դրանց հայտնվելու վերաբերյալ։
Քաղաքում օձերի նման ակտիվացումը մի քանի գործոնների հետ է կապված. եղանակային պայմաններ, ինչպես նաեւ զուգավորման շրջան, որն այս տարի մի քիչ շեղված էր,– ասում է Ռուսաստանի պետական ագրարային համալսարանի կենդանաբանության ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու՝ Արտեմ Կիդովը։
«Սովորաբար Հայաստանում նրանք իրենց բներից դուրս են գալիս ապրիլին եւ մայիսի առաջին օրերին, տաքանում են իսկ հետո սկսվում է զուգավորումը։ Քանի որ այս տարին շատ ցուրտ էր, նրանք ավելի երկար են մնացել բներում, իսկ հիմա դուրս են գալիս, եւ քանի որ արդեն զուգավորման շրջանն է, որձերն ակտիվացել են էգերի փնտրտուքներում։ Հենց դա էլ պատճառ է հանդիսանում, որ նրանք ավելի հաճախ են բախվում մարդկանց հետ»,– ասել է կենդանաբանը։
Փորձագետի խոսքերով, գյուրզաների դեմ պայքարելու միակ միջոցը մարդկանց տեղեկացվածությունն է այն քայլերի մասին, որ պետք է անեն նման դեպքերում։
«Օձերի հետ պայքարել այնպես, ինչպես ասենք միջատների, անհնար է։ Նրանք միշտ ապրել են Երեւանում, ուղղակի ակտիվությունն է ավելի քիչ եղել։ Հիմա միակ միջոցը՝ բնակչությանը տեղեկացնելն է, որ ավելի ուշադիր լինեն, թփերի մեջ չմտնեն, իրենց տարածքում հավաքեն աղբը, ուշադիր լինեն շինարարական տարածքներում եւ ընդհանրապես ավելի զգոն լինեն»,– ասել է Կադիրովը։ Կենդանաբանը նաեւ ավելացրել է, որ շուտով օձերի ակտիվությունը կդադարի։
Գյուրզայի երկրարությունը պոչի հետ միասին կարող է հասնել մինչև 2 մետրի, քաշը՝ 3 կգ–ի։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի