Սպիտակ տունը դիմել է Գերագույն դատարանին՝ ներգաղթն արգելող հրամանագրի գործողությունը վերականգնելու խնդրանքով
Սպիտակ տունն ԱՄՆ գերագույն դատարան դիմում է ուղարկել՝ խնդրելով վերականգնել մեծ մասամբ մահմեդական բնակչությամբ վեց երկրից ներգաղթը ժամանակավորապես արգելող հրամանագրի գործողությունը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Մենք խնդրել ենք Գերագույն դատարանին վերանայել այդ կարևոր գործը, և վստահ ենք, որ նախագահ Թրամփի հրամանագրերը մտնում են պետության անվտանգության ապահովմանը և ահաբեկչությունից մեր հասարակությունը պաշտպանելուն վերաբերող իր օրինական լիազորությունների մեջ»,- ասված է ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սառա Ֆլորեսի հայտարարությունում:
Ինչպես նշվում է՝ գործը դիտարկելու է ինը դատավոր: Որպեսզի նախկինում արգելափակված հրամանագիրն անհապաղ ուժի մեջ մտնի, հարկավոր է նրանցից հինգի հավանությունը:
Արդեն երկու անգամ դաշնային դատավորները կանգնեցրել են նախագահի հրամանագիրը, որով սահմանափակվում էր ԱՄՆ մուտքը մի շարք երկրների քաղաքացիների համար: Կառավարությունը բողոքարկել է այդ որոշումը:
Թրամփը մարտի 6-ին ստորագրել է նոր հրամանագիր, որն ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելք է սահմանում հիմնականում մահմեդական բնակչությամբ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վեց երկրի՝ Իրանի, Սուդանի, Սոմալիի, Սիրիայի, Եմենի, Լիբիայի քաղաքացիների համար:
Առաջին նմանատիպ հրամանագիրը Թրամփը ստորագրել էր հունվարի 27-ին, այսինքն՝ երդմնակալությունից մեկ շաբաթ անց: Այդ հրամանագրում «սև ցուցակում» ներառվել էր 7 պետություն՝ այդ թվում Իրաքը, որը երկրորդ տարբերակում հանվել է ցուցակից:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի