Առաջիկա 3 տարում թուրքական լոլիկը չի վերադառնա ռուսական շուկա
ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը հայտնել է, որ Թուրքիայից լոլիկի մատակարարման սահմանափակումները կարող են տևել առնվազն երեք տարի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Երեք տարին (լոլիկի արտադրության ներքին ճյուղի զարգացման համար) որոշիչ կլինի, անհրաժեշտ կլինի լրջորեն աճել: Մենք արդեն երկու անգամ նվազեցրել ենք լոլիկի ներկրումը, և մեր երկրում արտադրում ենք 800 հազար տոննա… Մեզ անհրաժեշտ է ևս մոտավորապես կես միլիոն տոննա. սա, ինչպես ասել եմ, երեքից հինգ տարվա աշխատանք է՝ կախված շուկայի վիճակից և ներքին պահանջարկից», - ասել է Տկաչյովը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ:
«Ամենամոտ ժամանակներում թուրքական լոլիկի վերադարձ չի լինի: Մեզ մոտ սա զարգացող ճյուղ է, մեզ պետք է հինգից յոթ տարի, և մենք կապահովենք սպառումը», - հավելել է նա:
Նախարարի խոսքով՝ շուտով կհայտնվի ռուսական լոլիկը:
«Հեռու չէ այն օրը, երբ մենք կսկսենք մտածել մեր բանջարեղենային արտադրանքն արտահանելու մասին», - ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն անցյալ տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն էր խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։
Այս տարվա մայիսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ մեկնաբանել է թուրքական լոլիկի ներկրման արգելքը չչեղարկելը:Պուտինը հիշեցրել է Էրդողանին, որ 2015թ.-ին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո «կյանքը կանգ չի առել», և հարաբերությունների ճգնաժամային շրջանում ռուս ֆերմերները գտել են թուրքական լոլիկի այլընտրանքը. շատերը լուրջ վարկային ներդրումներ են արել տեղական լոլիկ աճեցնելու համար:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի