Greenpeace-ը վտանգավոր նյութեր է հայտնաբերել Հայաստանում եւ ԵՏՄ երկրներում գնված խաղալիքներում
Greenpeace-ը ԵՏՄ երկրներում գնված խաղալիքներում երեխաների համար վտանգավոր նյութեր՝ ֆտալատներ է հայտնաբերել։ Խաղալիքները գնվել են հենց ստուգման նպատակով։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Երեխաների պաշտպանության օրն այս մասին հաղորդել է բնապահպանական կազմակերպությունը։
Այդ վտանգավոր նյութերը գտնվել են բոլոր 16 նմուշներում, իսկ նրանցից 6-ը 200-300 անգամ գերազանցել են եվրոպական նորմերը։
Այսպես, Ռուսաստանում արտադրված խաղալիք խոզուկը պարունակում է եվրոպական նորմերը 280 անգամ գերազանցող դիէթիլհեքսիլֆտալատ, իսկ Ղազախստանից գնված արջուկը (ռուսական արտադրության) եւ Բելառուսից գնված տիկնիկը (չինական արտադրության)՝ ավելի քան 300 անգամ։ Հայաստանում ավտոմեքենաների հավաքածուում (Չինաստան) դիիզոբուտիլֆտալատի պարունակությունը գերազանցում է 190 անգամ։
Հետաքրքիր է, որ խաղալիքների կեսում առկա է եղել ԵՏՄ-ում արգելված սիբուտիլֆտալատ։ Ֆտալատների 3 տեսակ պարունակել է Մոսկվայում գնված «Խոզուկ Պեպա»-ն, որի տուփին մակագրված էր. «Ֆտալատ չի պարունակում»։
Այդ կապակցությամբ Greenpeace-ը եւ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի հասարակական կազմակերպությունները սկսել են «Ազնիվ խաղալիքներ» քարոզարշավը, որի նպատակն առողջության եւ շրջակա միջավայրի համար խաղալիքներն անվտանգ դարձնելն է։
Ապացուցված է, որ ֆտալատները կարող են էնդոկրին համակարգի հետ կապված խնդիրներ առաջացնել, ինչպես նաեւ հանգեցնել ճարպակալման, շաքարախտի, անպտղության եւ նույնիսկ քաղցկեղի։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի