Մենք պատմական բացասական օրեր ենք ապրում. Լիկա Թումանյան
«Նարեկ Սամսոնյանին ՀՔԾ հրավիրել են նրա ընդհանուր գործունեության համար: Եթե քաղաքական հետապնդում է, արդեն նշանակություն չունի, թե, որ հրապարակումից հետո ինչ հոդված կդնեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Լիկա Թումանյանը:
Վերջինիս խոսքով՝ սուտ մատնության գործով որևէ մեղադրանք մինչ այժմ չի առաջադրվել. «Եղել է զրպարտություն, հերքման պահանջ, վարչական տուգանք և դրանք քաղաքացիաիրավական օրենսգրքով են անցել, այս գործով չի եղել: Կսպասեմ մինչև փաստաբանը դուրս գա և պարզաբանումներ տա: Եթե սա իսկապես աննախադեպ է, ապա մենք պատմական բացասական օրեր ենք ապրում, երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչներս պետք է ընտրություն կատարենք՝ ում շահերն ենք պաշտպանում՝ պետության, հասարակության, թե՞ իշխանության»,- ասաց Թումանյանը:
Նա նշեց, որ ԶԼՄ-ները իրավունք ունեն հրապարակել այնպիսի տեղեկություններ, որոնք ոչ միայն չեն լուսաբանվում, այլև թաքցվում են. «Միանշանակ է, որ քաղաքական հետապնդում է իրականացվում այն քաղաքական-հասարակական գործիչների նկատմամբ, ովքեր հանդգնություն են ունենում չենթարկվել Նիկոլ Փաշինյանի կամքին, չհաճոյանալ իրեն, ասել և բացահայտել այն, ինչի մասին ստում են մեզ: Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տապալումից հետո, հերթը չորրորդ իշխանոթյան է՝ ԶԼՄ-ներինը»,- նշեց նա:


















































Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չի կարող ունենալ, դատաիրավական կարգը հաղթահարված չէ. պաշտպան (տեսանյութ)
Նարեկ Սամսոնյանի քրեական գործը կարող ենք դիտարկել որպես հիբրիդային. Արսեն Բաբայան
Սա ուղղակի Նիկոլ Փաշինյանի ցուցումով տեղի ունեցող գործընթաց է. Նարեկ Սամսոնյան
Նիկոլի նպատակը հանրաքվեն չէ, այլ սպառնալիքով հրաժարականներ ստանալը․ Սամսոնյան
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ