Հեղափոխական դիվերսիա Հայաստանի ու Արցախի դեմ. Անդրանիկ Թեւանյան
Վիճակագրական հեղափոխության սիրահար ու զոհերի տարեկան թվերի թավշյա դինամիկայով հպարտացող Նիկոլ Փաշինյանը լուռ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:
«Հեղափոխական դիվերսիա Հայաստանի ու Արցախի դեմ. Փաշինյանի աղմկոտ լռությունը
————————
Վիճակագրական հեղափոխության սիրահար ու զոհերի տարեկան թվերի թավշյա դինամիկայով հպարտացող Նիկոլ Փաշինյանը լուռ է։ Լուռ է, որովհետև ամեն մի զոհի համար պետք է կոնկրետ պատասխան տալ, իսկ ահա զոհերի քանակին կարելի է անդրադառնալ վիճակագրական տեսանկյունից և անցնել առաջ։
Մեկ ու կես ամսում արդեն 13 զոհ և բազմաթիվ վիրավորներ ունենք բանակում, բայց ՀՀ վարչապետը չի խոսում։ Հսկայական Բեռլինի պատի մեջ Հոնեկերի հետ համբուրվող Բրեժնևին է գտել ու նկարվել, Վալենտինի օրով Կանադայի վարչապետի հետ է սելֆի արել, Դոդոնի հետ հանդիպման ժամանակ հայտնի գրիչի նման մի գրիչ է տեսել ու խառնվել իրար, բայց զոհերի մասին չի խոսել։
Փաշինյանի փոխարեն խոսում են իրեն սատարողները՝ հեղափոխության ֆեյսբուքյան պահապանները, վճարովի ֆեյքերն ու իր իրական տեսակետները տիրաժավորող թերթերը։
Փաշինյանն անուղղակիորեն զոհերի թեմային անդրադառնում է «Իսկ ինչո՞ւ են միայն հայաստանցիները զոհվում» հակահայկական կոդի միջոցով («Մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի», «Ղարաբաղում կան դավադիր ուժեր, որոնք ուզում են հարվածել ՀՀ կառավարության իմիջին»)։ Դրան գումարվում է նաև «Իսկ ինչո՞ւ պետք է հայաստանցիները պաշտպանեն Ղարաբաղի սահմանը» թեզը (հայաստանցի–ղարաբաղցի հակադրության քարոզ) և այդպիսով Փաշինյանի աղմկոտ լռությունը կամ «լուռ» աղմուկն ամբողջական տեսք է ստանում։
Փաշինյանական քարոզչամեքենան, փաստորեն, հակահայկական ու հակապետական բոլոր դիվերսիոն գործիքներն օգտագործում է։ Դա արվում է Փաշինյանի պատասխանատվությունն այլոց վրա բարդելո՞ւ, թե՞ այլ նպատակով, կերևա ոչ հեռու ապագայում։
Ուշագրավն այն է, որ այս ամենը տեղի է ունենում «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ակտիվացման ֆոնին («Ղարաբաղի պետք է նստի բանակցային սեղանի շուրջը»)»,- գրել է նա։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան