Մեր բազմաչարչար ազգն այսօր բռնել է կործանման ուղին և հաստատակամ քայլերով գնում է դեպի ինքնաոչնչացում. Եկեղեցին պարտավոր է իր կրոնական խոսքն ասել. Արա Վարդանյան
Քաղաքագետ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` իր ցավակցությունը հայտնելով այսօր Արցախում զոհված զինծառայողի հարազատներին: Արա Վարդանյանը դիմել է Վեհափառ Հայրապետին և նշել է, որ սա այն պահն է, երբ Եկեղեցին պարտավոր է կոչով հանդես գալ` մատնանշելով համերաշխության ճանապարհը: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ցավով արձանագրում եմ, որ այսօր ունեցանք այս տարվա սկզբից 13-րդ զոհը բանակում։ Ցավակցում եմ հարազատներին, բայց չեմ կարող գտնել սփոփանքի խոսքեր։ Խոսքեր, որ ինչ որ կերպ կթեթևացնեին ձեր վիշտը։ Ի՞նչ ասեմ, ի՞նչ գրեմ... իրոք չգիտեմ։
Դիմում եմ Վեհափառ Հայրապետին. Վեհափառ Տեր, խնդրում եմ Ձեզ համերաշխության կոչով դիմել ողջ Հայ ժողովրդին։ Մենք կարծես թե կորցնում ենք Քրիստոնեական հավատքը, քանզի չեմ գտնում այլ բացատրություն իրար հանդեպ ստեղծված այս ատելությանը և անհանդուրժողականությանը։
Մեր բազմաչարչար ազգը, որն անցել է բազում դժվարություններով, այսօր բռնել է կործանման ուղին և հաստատակամ քայլերով գնում է դեպի ինքնաոչնչացում։ Սա այն պահն է, երբ Հայոց Եկեղեցին պարտավոր է ասել իր կրոնական խոսքը և մատնանշել համերաշխության համար ճիշտ ճանապարհը»։


















































Իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե հայտնվեիք ձեր իսկ երեխային սպանողների հետ մեկ վայրում
Շաաատ ցավոտ զիջումներն այլևս չունեն այլընտրանք. Արա Վարդանյան
Ընտրախախտումները իրենց կարծիքով էական ազդեցություն է ունեցել ընտրության արդյունքների վրա. Արամ Վարդեւանյան
Ռուսաստանը քաջ գիտակցում է, թե ով է լինելու Հայաստանի ապագա ղեկավարը․ Արա Վարդանյան (տեսանյութ)
Ես Աստվածն եմ, առաքյալներս են դավաճան
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...