Կրկին վարչապետի Գերմանիա այցի մասին. Էդուարդ Աղաջանյանը նոր պարզաբանում է տարածել
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ում գրառում է արել, որտեղ անդրադարձել է իր նախկին գրառմանը, որը վերաբերում էր Վարչապետի եւ պատվիրակության անդամների՝ Գերմանիայում կեցության ծախսերին:
Նա, մասնավորապես, նշել է. «Պարզվում է, որ հերքման տեքստը ապատեղեկատվություն տարածողների համար բավարար չէր, եւ այս անգամ վերջիններս հղում կատարելով Վարչապետի համապատասխան որոշմանը, գտել են «անհերքելի» ապացույց առ այն, թե իբր ես մոլորեցնում եմ հանրությանը` պնդելով, որ պատվիրակության կեցության ծախսերը ամբողջությամբ հոգում է հրավիրող կողմը:
Ստիպված եմ այստեղ եւս պարզաբանել: Խնդիրն այն է, որ վարչապետի այցը չի սահմանափակվում Բեռլինով: Սույն այցի շրջանակներում պատվիրակությունը պետք է մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որի ընթացքում կեցության ծախսերը հոգում է հայկական կողմը, ուստի որոշման մեջ նշված է, որ համապատասխան բյուջետային տողից գումար կհատկացվի ըստ ՓԱՍՏԱՑԻ կատարված ծախսերի՝ չառանձնացնելով Բեռլինի եւ Մյունխենի կեցության ծախսերը: Թերեւս այսքանը:
Հ.Գ. Ի դեպ, հյուրանոցի նշյալ աշխատողը հեռացված է աշխատանքից, ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ ցուցաբերելու համար: Կարծում եմ նման ապատեղեկատվություն տարածողներին իրենց իսկ ֆինանսավորողները պետք է եւս հեռացնեն աշխատանքից նման փնթի եւ էժանագին մանիպուլյացիաների համար: Իսկ ֆինանսավորողների հերթը եւս կհասնի»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...