Անկախ դատարանները չեն համապատասխանում Հայաստանի իշխանությունների պատկերացումներին. իրավապաշտպան
Սահմանադրությունը իրավունքների առումով մի բան է հռչակում, կյանքն այլ բան է ցուցադրում: Փետրվարի 14-ին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած «Սահմանադրական անվտանգություն, մարտահրավերներ եւ որոշումներ» բանավեճի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
Իրավապաշտպանը նշեց, որ սկզբում աջակցել է իշխանափոխությանը, քանի որ 90-ական թվականներից քննադատել է բոլոր իշխանություններին, այդ թվում իշխանությունը բռնազավթելու ձգտման համար: Սակայն երբ հրապարակը սկսեց բղավել մեկ առաջնորդի անուն, ես արդեն հրապարակում չէի, պարզաբանեց Իշխանյանը: Նրա խոսքով՝ գործող վարչապետը նախապես ասում էր, որ չի միջամտելու դատարանների գործերին: «Ես համաձայն չեմ այն եզրահանգմանը, որ իշխանությունը ժողովրդին է պատկանում: Ժողովրդավարությունն այն է, որ ղեկին լինի ուժ՝ ընտրված մեծամասնության կողմից քվեարկությամբ: Բայց ի՞նչ է, նրանք, ովքեր դեմ են՝ ժողովո՞ւրդ չեն»,- հարց հնչեցրեց Իշխանյանը:
Խոսելով մարդու իրավունքների իրականացման մասին՝ իրավապաշտպանը նշեց, որ Սահմանադրության առաջին երկու հոդվածներով ամրագրված իրավունքները գործով չեն կատարվում: «Ինձ հետաքրքրում է ոչ թե ինչ են հռչակում, այլ թե պետական մարմիններն ինչպես են ձեւավորում իրենց անկախությունը: 1995 թվականի Սահմանադրության մեջ նույնպես գեղեցիկ էր գրված, իսկ իրականում իշխանությունը թագավոր ուներ՝ երկրի նախագահը»,- նշեց Իշխանյանը: Նրա խոսքով՝ իշխանափոխությունը հոյակապ հնարավորություն էր ստեղծել, որ նախկին իշխանությունների ձեւավորած դատարաններն անկախ դառնային: Իսկ գործնականում պարզվեց, որ ժամանակակից ժողովրդավարական պետության հասկացությունները ոտնահարված են: «Եվ այս մասին անկեղծորեն է ասվում՝ նրանք ասում են, որ խաղի նոր կանոններ են: Միահեծանություն ստեղծելու նպատակները եւ անկախ դատարանները այս պատկերին չեն համապատասխանում»,- ամփոփեց իրավապաշտպանը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...