Վանաձորում օրը ցերեկով 5 կատաղած շներ հարձակվել են քրոջս 10-ամյա որդու վրա. ԱԺ պատգամավորն ահազանգում է
Փետրվարի 12-ին՝օրը ցերեկով, Վանաձորի Լազյան/Տերյան խաչմերուկի մոտակայքում 5 կատաղած շներ հարձակվել են քրոջս 10-ամյա որդու վրա, գցել գետնին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Բարեբախտաբար մի քանի պատանիներ նկատել են և, քարերով հարվածելով շներին, իրենց իսկ վտանգի ենթարկելով, կատաղած շներից ազատել երեխային։ Երեխայի մոտ առաջացած վախի ցնցումները դադարեցնելու համար ստիպված բժիշկների միջամտությանն են դիմել, հանգստացնող ներարկել։
Ի՞նչ անել, որ նման դեպքն այլևս չկրկնվի։ Ակնկալում եմ Վանաձորի քաղաքապետարանի շուտափույթ արձագանքն ու այս խնդրի հրատապ լուծումը։ Չի կարելի թույլ տալ, որ նման միջադեպը կրկնվի, որը կարող էր այլ կերպ ավարտվել, եթե պատանիները օգնության չհասնեին...»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...