Հնդկաստանում ուզում են խստացնել կովերի սպանության համար պատիժը՝ ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում
Հնդկաստանի Ռաջաստխան նահանգի գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել, որը խորհուրդ է տալիս կովը ճանաչել ազգային կենդանի, նաեւ խստացնել կովի սպանության համար պատիժը՝ երեք տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ ազատազրկում։ Առայժմ պարզ չէ, թե Ռաջաստխանի գերագույն դատարանի որոշմանն ինչպես կվերաբերի Հնդկաստանի Գերագույն դատարանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Վերջերս ամբողջ երկրում գործում են կովերի պաշտպանների խմբեր, որոնք ծեծում ու նույնիսկ սպանում են այն մարդկանց, ովքեր նրանց կարծիքով սպանում են կովերին, որը հինդուիստների մոտ սրբազան կենդանի է համարվում։
Իշխանությունները նման ինքնադատաստանները վերացնելու համար օրենսդրական մակարդակի վրա են խստացնում արգելքը։ Պատրաստված օրինագիծը ամբողջ երկրում արգելում է խոշոր եղջերավոր կենդանիների մսի վաճառքը՝ կենդանիներին կարելի է ձեռք բերել միայն գյուղատնտեսական նպատակների համար՝օրինակ կովերի վրա բեռներ տեղափոխել, նրանց օգտագործել վարելու համար եւ այլն։ Կարելի է նաեւ օգտագործել կաթի արտադրության համար։
Այս որոշումը արդեն դժգոհություն է առաջացրել մի շարք նահանգներում՝ օրինակ Կերալում ու Արեւմտյան Բենգալիայում, որտեղ կովերի մորթը թույլատրված է, քանի որ կովի միսն ուտում են Հնդկաստանի մուսուլմանական ու քրիստոնեական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչները։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի