Այս նեղ ֆինանսական վիճակին, երբ մենք հաշվում ենք ամեն ՀԴՄ-ը, որքանով են նպատակահարմար այսպիսի ծախսերը հանրաքվեի վրա
Չգիտեմ՝ ճի՞շտ է արդյոք 7 մլն դոլար հանրաքվեի վրա ծախսելու տեղեկությունը, բայց որ միլիոնավոր դոլարներ են գնալու այդ նպատակով, դա հաստատ է: Որպեսզի պատկերացնենք, թե ինչ գումար է դա, ասել, որ հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիի տարեկան բյուջեն դրանից կրկնակի քիչ է, դա մոտավորապես այնքան է, որքան Հայաստանի փոքր քաղաքների բյուջեները միասին վերցրած, եթե ոչ ավել:
Հիմա ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե այս նեղ ֆինանսական վիճակին, երբ մենք հաշվում ենք ամեն ՀԴՄ-ն, որքանո՞վ են նպատակահարմար այսպիսի ծախսերը: Այս փողը միանգամից դրվի Ադրբեջանի հետ սահմանակից Նոյեմբերյան, Բերդ, Ճամբարակ համայնքների վրա, դրանք մեկ տարի անց կդառնան տուրիստական կենտրոններ, ու ինքն իրեն կպահի ամբողջ երկու մարզի բնակչություն: Անկախ նրանից, թե ինչպիսի ելք կունենա ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, միևնույնն է, իրավական այդ թնջուկից գլուխ չի հանելու հանրաքվեի գնացողների մեծագույն մասը, դա նեղ մասնագիտական հարց է: Այստեղ հարցը ոչ «Այո»-ն է, ոչ էլ «ՈՉ»-ը, մեր երկրում դեռևս չի եղել ընտրություն կամ հանրաքվե, որտեղ իշխանության ուզած պատկերը եղած չլինի:
Զոհրաբ Եգանյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...