Դեֆոլթից վատ. ինչ է տեղի ունեցել Ադրբեջանի խոշորագույն բանկի հետ
Մայիսի 11-ին Ադրբեջանի միջազգային բանկը (ԱՄԲ) դեֆոլթ հայտարարեց: Այն երկրի ամենահին բանկերից մեկն է, ինչպես նաև՝ ամենախոշորը: Դրա ակտիվները (մոտ 10 միլիարդ դոլար) կազմում են Ադրբեջանի ամբողջ բանկային համակարգի 40 տոկոսը:
Լոնդոնում մայիսի 23-ին կայացավ վարկատուների հետ հանդիպում, որի ընթացքում Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարեց Ադրբեջանի միջազգային բանկի օգնության նոր ծրագրի մասին, գրում է forbes.ru-ն: Կառավարությունը խոստացավ հատկացնել 3,7 միլիարդ մանաթի (մոտ 2,1 միլիարդ դոլար) չափով ֆինանսական օգնության չորրորդ տրանշը: 3,3 միլիարդ դոլարի չափով բանկի արտաքին պարտավորությունները, այդ թվում՝ եվրապարտատոմսերը, միջբանկային վարկերը և առևտրային ֆինանսավորումը, կփոխանակվեն Ադրբեջանի երկարաժամկետ եվրապարտատոմսերի՝ դիսկոնտով: Վարկի վերակառուցումից հետո բանկի ակտիվները կնվազեն 30 տոկոսով, բանկը հերթական անգամ պատրաստ կլինի մասնավորեցման:
Թվում է, թե այն բանից հետո, ինչ Ադրբեջանը երկրի բանկային համակարգում ամենախոշոր բանկի փրկության համար նրա ակտիվները գերազանցող գումար ծախսեց, ժամանակն է վերջակետ դնելու այս պատմությունում: Բայց դրանով Ադրբեջանի խնդիրները չավարտվեցին: Դեֆոլթ հայտարարելու և կամավոր վերակառուցում անցկացնելու որոշումը չափազանց վատն էր: Անգամ եթե բոլոր օտարերկրյա վարկատուները համաձայնեն առաջարկվող պայմաններին և Ադրբեջանի միջազգային բանկի պարտքերը փոխարինվեն առաջարկվող դիսկոնտով (50 տոկոս՝ ստորադաս եվրապարտատոմսերի սեփականատերերի և 20 տոկոս՝ մնացած բոլորի համար) Ադրբեջանի սուվերեն եվրապարտատոմսերի, բանկի համար տնտեսումը կկազմի առավելագույնը 326 միլիոն դոլար՝ ընդամենը փրկության համար պետության ընդհանուր ծախսերից մի քանի տոկոս:
Բացի այդ, առաջարկվող վերակառուցումն արդեն առաջացրել է միջազգային ներդրողների զայրույթը: Բանն այն է, որ նախորդ տարիներին Ադրբեջանի կառավարությունը բազմիցս հրապարակավ հայտարարել է բանկին աջակցելու անվերապահ պատրաստակամության մասին: Դա ապահովում էր նրա մուտքը միջազգային ֆինանսական շուկա՝ չնայած, որ բանկի խնդիրների մասին բոլորը վաղուց գիտեին: Երկար տարիներ Ադրբեջանի նման բարձր վարկային վարկանիշ (BB+/Ba1՝ Standard&Poor’s և Moody’s վարկանշային գործակալությունների վարկածով) ունեցող ոչ մի երկրում ոչ մի համակարգային կարևորություն ունեցող և քվազիսուվերեն էմիտենտ դեֆոլթ չի հայտարարել: Ադրբեջանը ցածր պետական պարտք և մեծ պահուստներ ունի, այսինքն՝ հարցը ոչ թե բանկին աջակցելու հնարավորությունն էր, այլ հենց նրա փոխարեն վճարել չցանկանալը: Այնպես որ 326 միլիոն դոլարի վերոնշյալ տնտեսման համար պայքարում երկրի իշխանությունները գնացել են ռիսկի՝ բախվելու բազմաթիվ դատական հայցերի, որոնք կարող են արգելափակել բանկի արժութային վճարումները և խուճապ առաջացնել ավանդատուների շրջանում:
Բանկի վարկատուների առանձին դժգոհությունն է առաջացրել այն փաստը, որ բանկը որոշել է անցկացնել արևմտյան օրենքներով թողարկված արտաքին պարտավորությունների վերակառուցումը՝ տեղի օրենսդրության շրջանակներում: 1 միլիարդ դոլարի պարտավորությունների շրջանակում ներառվել է պետական նավթային «Սոֆազ» հիմնադրամի խոշոր դեպոզիտը: Ադրբեջանը ցանկանում է, որ այն բանից հետո, ինչ միավորված պարտատերերի 2/3-ը, որի մեկ երրորդը կազմում է «Սոֆազ»-ը, քվեարկի վերակառուցման օգտին, դրա պայմանները պարտավորեցնող դառնան բոլոր վարկատուների համար:
Խոշոր միջազգային հիմնադրամների համար Ադրբեջանի միջազգային բանկի դեֆոլթը կարող է չափազանց տհաճ լինել: Եթե նայենք համաշխարհային պարտքային շուկային, կպարզվի, որ դրա մեծ մասը կազմում են չափազանց վատ ֆինանսական վիճակում գտնվող պետական ընկերությունների պարտավորությունները: Ընդ որում՝ բարձր վարկանիշներն ու ցածր տոկոսադրույքներով ֆինանսական շուկաներ մուտքը նրանք պահպանում են քվազիսուվերեն կարգավիճակի շնորհիվ:
Եթե Ադրբեջանի միջազգային բանկին հաջողվի իրականացնել վերակառուցումն իր սցենարի համաձայն պարտքի մի մասը մարելով, կխախտվի չգրված օրենք, որի համաձայն՝ համակարգային նշանակություն ունեցող պետական ընկերություններին աջակցում են բոլոր պետական ռեսուրսներով, իսկ դրանց պարտավորությունների գծով դեֆոլթ տեղի է ունենում միայն սուվերեն մակարդակում անվճարունակության դեպքում: Ներդրողները ստիպված կլինեն վերագնահատել ամբողջ աշխարհում ներդրումներ անելու վտանգները, իսկ վարկանիշային գործակալությունները՝ վերանայել իրենց մեթոդաբանությունը:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի