«Ե՞րբ է ներողություն խնդրելու Դավիթ Խաժակյանը». Հակոբ Կարապետյան
Ե՞րբ է ներողություն խնդրելու Դավիթ Խաժակյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով տեղադրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հարցազրույցներից մեկը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, հարգարժան Դավիթ Խաժակյանը նոյեմբերի 30-ին հրապարակված այս տեսանյութում ասում է, որ եթե դատախազությունը իր տված հաղորդման հիման վրա ապօրինություն չգտնի, ինքը ներողություն կխնդրի:
Հայտնի է, որ ՀՔԾ-ը քննել է Խաժակյանի ներկայացրած հաղորդումը եւ քրեական գործի հարուցումը մերժել է: Իր հերթին դատախազությունը մերժել է ՀՔԾ քննիչի որոշումը բողոքարկելու վերաբերյալ Խաժակյանի դիմումը: Այսպիսով, դատախազությունը, Խաժակյանի բառերով ասած՝ ապացուցել է քաղաքապետի որոշման օրինականությունը:
Կարծում էինք, որ երեկվա ավագանու նիստը լավ առիթ էր՝ կատարելու իր խոստումը եւ ներողություն խնդրելու հանրության առաջ: Պարոն Խաժակյանը, սակայն, չօգտագործեց այն: Ավելին, սովորաբար միշտ ակտիվ ավագանու անդամը բացակայեց նիստի զգալի մասից: Սա կարեւոր է շեշտել նաեւ այն իմաստով, որ պարոն Խաժակյանը իր մեկ այլ հանրային գրառման մեջ խոսք էր տվել փետրվարի 11-ի նիստի ընթացքում փաստեր ներկայացնել Կամազների փոխարեն քաղաքապետարանին «փո՛ղ, փող» նվիրելու մասին արված կեղծ պնդումների վերաբերյալ:
Հուսանք, պարոն Խաժակյանը մոտ ապագայում կանդրադառնա այս հարցին, եւ նրա խոստումները հիշեցնելու անհրաժեշտություն այլեւս չենք ունենա»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...