Հեղափոխությունն իր զավակներին խժռելու օրենք ունի. Միհրան Հակոբյան
ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.
«Ատելության կուսակցության տղաներ ու աղջիկներ ջան,
Վերմիշյանի անձի շուրջ ստեղծված պատմությանը երևի հետևել եք: Հիշում եք չէ՞, թե ինչ ֆանֆառներով այդ մարդուն բերեցիք Հայաստան ու պաշտոնի նշանակեցիք, իսկ հետո ինչ ֆանֆառներով ժողվարչապետի պրոպագանդան այդ մարդուն տարավ նստացնելու: Իսկ նկատեցի՞ք, որ ընդդիմությունը չխոսեց այդ թեմայից, անուշադրության մատնեց, և միայն ձեր կողմերից էին Վերմիշյանին պախարակում ու դատափետում: Գիտե՞ք՝ ինչու: Որովհետև հեղափոխությունն իր զավակներին խժռելու օրենք ունի: Ձեզանից և ոչ մեկը չի խուսափելու խժռվելուց: Հեղափոխության օրենքները ֆիզիկայի օրենքների պես են՝ չեն փոփոխվում: Դուք հո՞ լավ գիտեք, թե ձեզանից ով ինչով է զբաղված, դուք հո՞ լավ գիտեք, որ ձեր ճնշող մեծամասնությունը Վերմիշյանից լավը չէ, ավելին՝ ձեր մի զգալի հատվածի համեմատ Վերմիշյանն իր արածով ուղղակի սուրբ է: Ի՞նչ եք կարծում՝ ժողվարչապետը չգիտի՞ ձեր արածների մասին: Բարի խորհուրդ. հոգեբանորեն պատրաստվեք, բոլորիդ հետևից ժողվարչապետը գալու է: Սենսացիայի ու սկանդալի ամենակուլ մեքենան հենց հիմա ձեր դռանն է: «Երկիր -Հայկական ժամանակում» այլևս դուք եք ժողվարչապետի ինքնահաստատման օբյեկտները»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...