Իսկ ինչո՞ւ չի կարող ժողովուրդն անձամբ որեւէ հարց լուծել. Գոռ Հովհաննիսյան
Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է հարցին, թե արդյոք ժողովուրդն իրավունք ունի հանրաքվեով ցանկացած հարց լուծել:
Նա, մասնավորապես գրել է.
«ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Կրկին գերմանական իրավունք
Հենց նոր ինքս ինձ հարցրեցի, թե արդյոք ժողովրդաիշխանությունը նշանակում է, որ ժողովուրդը հանրաքվեով ցանկացած հարց լուծելու իրավունք ունի։ Ու մտածեցի, թե որն է այդ հարցի պատասխանը գերմանական իրավունքում։
Եվ պատասխանն է՝ իհարկե ՈՉ։
Ու արի ու տես, որ «ոչ»-ը շատ մեղմ է ասված։ Գերմանիայում ժողովուրդը դաշնության մակարդակում հանրաքվեով ՈՉ ՄԻ ՀԱՐՑ լուծելու իրավունք չունի։ Հանրաքվեն դաշնության մակարդակով արգելված է։ Հա հա, ԱՐԳԵԼՎԱԾ Է։
Ժողովուրդը միայն ընտրությունների միջոցով որոշում է, թե ովքեր լինեն Բունդեսթագի պատգամավոր։ ՈՒ ՎԵՐՋ։ Ուրիշ ոչ մի հարց ժողովուրդը լուծել չի կարող։ Բոլոր հարցերը լուծում են ժողովրդի ներկայացուցիչները։ Հենց հարցեր լուծելու համար է ժողովուրդը նրանց լիազորություն տվել։
Իսկ ինչո՞ւ չի կարող ժողովուրդն անձամբ որեւէ հարց լուծել։ Շատ պարզ՝ Սահմանադրությունն արգելում է։ Ու կրկին արի ու տես, որ էդ խեղճ գերմանացի ժողովուրդը չի կարող փոխել անգամ այդ Սահմանադրությունը, որը նրան արգելում է հանրաքվեն։ Սահմանադրությունը նույնպես պիտի փոխեն նրա ներկայացուցիչները Բունդեսթագում եւ Բունդեսռաթում։ Քանի դեռ չեն փոխել ու հանրաքվեն չեն թույլատրել, ժողովուրդը ոչինչ անել չի կարող։
Գերմանական սահմանադրական իրավունքից էս ամենը հիշելուց հետո հիմա շվարած մտածում եմ, թե Գերմանիան ժողովրդավարական պետություն է, թե չէ»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...