Հոգեպես անհավասարակշիռ, շիզոիդ պահվածքով ղեկավար ունենալն իսկապես աղետ է. Աշոտյան
Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ԱԺ-ում խայտառակություն է ցանկացած քաղաքակիրթ երկրի համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հոգեպես անհավասարակշիռ, շիզոիդ պահվածքով ղեկավար ունենալն իսկապես աղետ է:
Այդ մարդը այդպես էլ չդարձավ պետական գործիչ, քանզի ինչքան էլ "եփվեն նրա ականջները" թանկարժեք կորտեժներում, առաջատար ջազ-կլուբերում, բազմամիլիոնանոց կառավարական դղյակներում եւ էլիտար չարտերներում, նրանք անհույս հում են:
«Շնաբարո դուրսպրծուկների վնգստոց», «հակապետական ուժեր», «ժողովրդի լավատեսությունը ծծող»՝ սա պետական բարձրագույն մակարդակով ատելության խոսքի հերթական արտաթորանքն էր, որին կրկին հետեւեց թշնամության, անհանդուրժողականության համակարգված ֆեյքային արշավը սոցիալական ցանցերում:
Հասկանում եմ, որ դա Նիկոլի կողմից սադրանք էր՝ հրահրելու փոխադարձ վիրավորանքների կեղտաջրային ժայթքում եւ դրանով փորձել ստվերելու սահմանդրության բռնաբարման աղաղակող փաստը:
Հարց է առաջանում. կրկին իջնե՞լ քաղաքականության մեջ շնանալու բոլոր էտապներով անցած փնթիների մակարդակին, թե՞ մնալ սեփական բարձունքին, մինչեւ "ջրհեղեղը" երկրի երեսից մաքրի-տանի այս ընթացքում ծիլ տված անբարոյականության եւ պղծության ջունգլիները:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...