Էմոցիաներից զերծ եւ սթափ ուղեղով խնդիրը դիտարկելու պարագայում կոգնիտիվ դիսոնանսն անխուսափելի է. Ղազինյան
Եթե այն, ինչ տեղի ունեցավ երեկ ՀՀ Ազգային ժողովում, տեղի ունենար մեր արեւելյան կամ արեւմտյան հարեւան պետություններից մեկում, կարելի էր լիաթոք ծիծաղել եւ լուծված համարել մեր արտաքին անվտանգության խնդիրը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Քաղաքական տրագիկոմեդիան եւ իրավական աբսուրդի թատրոնը»:
Նա, մասնավորապես, նշել է.
«88 «ժողովրդի սրտի» երեսփոխաններ, դեմքի լուրջ արտահայտությամբ եւ միտինգային պաթոսով հիմնավորում էին Սահմանադրության ավարտված եւ ուժը կորցրած հոդվածում փոփոխություն կատարելու «ժողովրդի» մանկական երազանքի իրականացման աննախադեպ անհրաժեշտության մասին, իսկ պետության ղեկավարը քրեական ենթամաշկույթ էր սփռում։
Էմոցիաներից զերծ եւ սթափ ուղեղով խնդիրը դիտարկելու պարագայում կոգնիտիվ դիսոնանսն անխուսափելի է, քանի որ բանականությունն անզոր է ընդունել այդ ֆարսը, երեսպաշտությունն ու կեղծիքը։
Կուլմինացիան, իհարկե, գոյություն չունեցող նորմը փոխելու հարցով համապետական հանրաքվե անցկացնելու որոշումն էր, որի արդյունքում առնվազն 2 ամիս մեր քաղաքական եւ հասարակական ամբողջ դաշտը գտնվելու է ծայրահեղ լարվածության մեջ՝ ատելության եւ թշնամանքի աննախադեպ տարափի ու արդեն զզվել դարձած ձայնային ելեւեջների ճնշման ներքո։
Սակայն այստեղ կա մի շատ ավելի կարեւոր հարց. ի՞նչ է տեղի ունենալու Հայաստանի կյանքում այս երկու ամսվա ընթացքում, որ հասարակությունը, զբաղված լինելով կեղծ օրակարգով, չպետք է նկատի, եւ այս հանրաքվեի աղմուկը ի՞նչ ավելի լուրջ եւ կարեւոր աղմուկ պետք է խլացնի։
Զգոն եղեք, Հայաստանի համար Արցախից ավելի կարեւոր հարց չկա, չի եղել եւ չի լինելու:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...