Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Ոստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի ԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին Համբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել Առանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականը Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց Հունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվի Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննության Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին Շրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտում

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասինԿան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրությունԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետՊարագվայը պահանջում է պատժել Ջուդ ԲելինգհեմինOpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպըՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ ՄեդվեդևTOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համարԴանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոնՄեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրըԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կազմը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունումTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. ՓաշինյանԱյց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներինՄեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրությունՀայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգըՀոբելյանական համերգաշարի վերջին 2 համերգներըԲրազիլիայի ջախջախիչ հաղթանակն ու Մարոկկոյի քամբեքըՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըՄարդիկ անհամբերությամբ էին սպասում այս հանդիպումներինԻնչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններըԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևըԳյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակումԻջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվիԿոնդ․ փոքր քաղաք Երևանի սրտումԵթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի այսօրՄեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրելԵվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմ
Կարծիք

Հայտնի ընտրակեղծարարները՝ Փաշինյանի «լյուբիմչիկներն» են

Փետրվարի 6-ին ԱԺ-ում տեղի ունեցած տրագիկոմեդիան դեռ շատ երկար ենք հիշելու... Իշխանական պատգամավորների պրիմիտիվ կեցվածքը և ագրեսիվ պահվածքն ապացուցեցին, որ Հայաստանի վարչապետը և նրա թիմն առաջնորդվում են իրավիճակային քաղաքականությամբ...

Փաշինյանի վարչակարգն ունակ չէ վարելու խորը և կշռադատված թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականություն... Հենց սրանով էլ պայմանավորված էր առավոտվանից ԱԺ-ում իշխանական թիմի կողմից ստեղծված «աջապսանդալը», որն իր գագաթնակետին հասավ Փաշինյանի ջղաձգված, ագրեսիվ և սպառնալիքներով լի ելույթով ԱԺ ամբիոնից...

ԱԺ-ում տեղի ունեցած ելույթների մեջ կարմիր թելով իշխող թիմի ներկայացուցիչներն ընգծում և առաջ էին տանում ՍԴ դատավորների և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նախկին՝ հանցավոր իշխանություններին ծառայելու և ընտրակեղծիքները լեգիտիմացնելու թեզը...

Համաձայն կլինեի այս պնդումների հետ, եթե պարոն Փաշինյանը և նրա անգրագետ թիմակիցները նախ լինեին արդար իրենք իրենց, իսկ հետո էլ հասարակության՝ ժողովրդի հետ, որի անունից շատ են սիրում խոսել...

Հետաքրքիր է, պարոն Փաշինյանը իրո՞ք մտածում է, որ գործ ունի «պողոսների» հետ և բոլորը պետք է հավատան իրեն ու իր թիմակիցների պրիմիտիվ դեմագոգիային...

Առաջին հայացքից ուսումնասիրելով պարոն Փաշինյանի «լյուբիմչիկների» ցանկը՝ կարելի է մի քանի հայտնի ընտարկեղծարարների հիշել, որոնց այդ հանցագործության մեջ ժամանակին մեղադրում էին պարոն Փաշինյանը և նրա թիմի բազմաթիվ անդամներ...

ՍԴ դատավորներին և Թովմասյանին մեղադրելով ընտրակեղծարարներին պաշտապանելու մեջ՝ պարոն վարչապետը լավ կլինի բարձրաձայնի իր կողմից թիվ ՄԵԿ ընտրակեղծարար հռչակված ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2011 թ․ սեպտեմբերի 20-ից... Նրա նշանակումից հետո ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր ընտրությունները պարոն Փաշինյանի կողմից հռչակված են կեղծված (վերջին անգամ այդ մասին վարչապետը բարձրաձայնեց Կապանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ), սակայն ինչպես տեսնում ենք, Փաշինյանի կողմից ընտրակեղծարար հռչակված Մուկուչյանը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը... Հետաքրքիր է, ի՞նչ ծառայություններ է մատուցել գործող իշխանություններին պարոն Մուկուչյանը, որ Փաշինյանը շատ արագ մոռացավ նրա հանցագործության մասին...

Ըստ օդում կախված լուրերի՝ պարոն Մուկուչյանը հմտորեն կեղծել է նաև 2018 թ․ դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները՝ ՀՀԿ-ին պակասող 0,3 տոկոսով դուրս թողնելով ԱԺ-ից... Չեմ ցանկանում հավատալ, բայց եթե պարոն Փաշինյանը սադոմազոխիստ չէ, ապա նրա «սերը» դեպի Մուկուչյան այլ կերպ չեմ կարող բացատրել...

Ընտրակեղծարարներին պաշտպանելու ու հովանավորելու և բազմաթիվ այլ անօրինականությունների մեջ է Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից ժամանակին մեղադրվել նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը... Գործը հասել էր նույնիսկ նրան, որ պարոն Դավթյանը 2018 թ․, այսպես կոչված, «Թավշյա հեղափոխության» օրերին ԱԺ էր բերել մի փաստաթուղթ, որով ցանկանում էր անձեռմխելիությունից զրկել պատգամավոր Փաշինյանին և ձերբակալել նրան... Սակայն իշխանափոխությունից հետո պարոն Դավթյանը դարձավ Փաշինյանի «սրտի» դատախազը... Իր հիշաչարությամբ աչքի ընկնող պարոն Փաշինյանը շատ արագ մոռացավ ընտրակեղծարարությունները հովանավորող և իրեն ձերբակալել ցանկացող գլխավոր դատախազի անցյալը, և հիմա մեծ հաճույքով վերջինս լծված է իշխանական պատվերներ կատարելուն...

ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանին ևս ներկայիս իշխանությունները ժամանակին մեղադրումն էին ընտրակեղծարարության մեջ... Հատկապես՝ 2015 թ․ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Շիրակի մարզում կեղծելու մեջ... Էլ չասեմ, որ նույն պարոն Ցոլակյանը 2017 թ․ ապրիլի 2-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր ընտրվել ռեյտինգային կարգով Շիրակի մարզից, որը պարոն Փաշինյանը ևս կեղծված հայտարարեց... Բայց հիմա Ռ.Քոչարյանին և Ս.Սարգսյանին ծառայած սույն գործիչը մեծ հաճույքով համագործակցում է Փաշինյանի հետ, ով էլ «մոռացության» է մատնել վերջինիս մութ անցյալը...

Իսկ պարոն Փաշինյանի անձնական թշնամի՝ օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, որի կողմակիցները ժամանակին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ բացահայտ նվաստացնում և վիրավորում էին Փաշինյանին՝ տապալելով նրա նախընտրական քարոզարշավը, հիմա դարձել է իշխանությունների «սրտի» օրինակելի գործարարը...

Սա ընդամենը մի քանի օրինակներ էին հայտնի այն գործիչներից, ում պարոն Փաշինյանը և նրան պատկանող ԶԼՄ-ները, ինչպես նաև նրա շատ թիմակիցներ և կողմակիցներ մեղադրում էին ընտրակեղծիքների և ընտրակեղծարարներին հովանավորելու մեջ, որոնց անցյալը մոռանալով՝ պարոն վարչապետը դարձրել է կեղծիքներից և կոռուպցիայից «կույս» իր իշխանության մաս...

Իսկ թե ի՛նչ չի արել Հրայր Թովմասյանը, որ արժանացել է «Փաշինյան և Co-ի» անաֆեմային և հետապնդումներին՝ թողնում եմ Ձեր երևակայությանը...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից