Մոսկվայի հետ կապի գիծ հաստատելու առաջարկն արել է ոչ թե Թրամփի փեսան, այլ ՌԴ դեսպանը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, որը Սպիտակ տանը զբաղեցնում է երկրի ղեկավարի ավագ խորհրդականի պաշտոնը, ներքաշվել է Ռուսաստանի հետ գաղտնի կապերի վերաբերյալ սկանդալում:
Ինչպես նշում է Fox News-ը, կասկածներ են շրջանառվում առ այն, որ 36-ամյա Քուշները Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ մի քանի անգամ կապվել է ռուս պաշտոնյաների հետ ու առաջարկել Մոսկվայի հետ կապի ուղիղ խողովակ ստեղծել:
Սակայն Fox News-ը պարզել է, որ նման առաջարկով է հանդես եկել ոչ թե Քուշները, այլ Վաշինգտոնում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կիսլյակը:
Հայտնի է, որ երկուսի հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ Trump Tower-ում:
Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ գործի հետաքննությամբ զբաղվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն՝ փորձելով պարզել, թե արդյոք Թրամփի ընտրական շտաբի ու Ռուսաստանի միջև կարող էր որևէ կապ լինել:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լիովին վստահում է իր ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներին, որին մեղադրում են Ռուսաստանի հետ կապերի համար։
«Ջարեդը հիանալի աշխատանք է անում երկրի համար։ Ես լիովին վստահում եմ նրան։ Նա հարգված է բառացիորեն բոլորի կողմից, և աշխատում է ծրագրերի վրա, որոնք մեր երկրի համար միլիարդավոր դոլարներ կխնայեն»,- ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ The Washington Post-ը՝ վկայակոչելով հետախուզության զեկույցին, գրել էր, որ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները և Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը քննարկել են Թրամփի անցումային թիմի և Կրեմլի միջև «գաղտնի և անվտանգ կապի ալիքի» ստեղծման հնարավորությունը՝ փորձելով պաշտպանել Թրամփի երդմնակալությունից առաջ իրենց քննարկումները մոնիթորինգից:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս