Տուխելին ցանկանում են փոխարինել 29-ամյա մարզչով
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մոտ է գերմանական ակումբից հեռանալուն:
WAZ-ը գրում է, որ կողմերը կբաժանվեն մայիսի 31-ին: Չնայած Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելուն ու Գերմանիայի Գավաթում տարած հաղթանակին, Թոմաս Տուխելի եւ «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեի հարաբերությունները շարունակում են մնալ լարված:
Գերմանացի մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը: Այն ժամանակից շուտ խզելու դեպքում ակումբը պետք է 2 միլիոն եվրո փոխհատուցում վճարի մարզիչին:
Գերմանական մամուլի համաձայն՝ «Բորուսիան» բանակցում է «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նիգելսմանի հետ: 29-ամյա մարզիչի գլխավորությամբ «Հոֆենհայմն» այս մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր Չեմպիոնների լիգայի ուղեգիր:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները