Այս ամենն իրականում ԲԼԵՖ է, պարզապես բլեֆ. Ռուբեն Մելիքյան
Կեսօրին կայծակի պես տարածվեց 37 իմքայլականների հակասահմանադրական, հակաիրավական, հակապետական նախագծի մասին լուրը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «ԲԼԵՖ, ՊԱՐԶԱՊԵՍ ԲԼԵՖ» վերտառությամբ գրառման մեջ նշել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Իրավաբանները և գիտակից քաղաքացիները շոկ ապրեցին - չէինք հավատում մեր աչքերի տեսածին ու ականջների լսածին։ Մի՞թե սա իրական է։ Մի՞թե 37-ը և մյուս իմքայլականները չեն հասկանում, որ քրեական հոդված են վերցնում։ Ընդ որում, քրգործ հարուցելուց մինչև դատավճիռ երևի 2-3 ամսից ավելի չի էլ տևելու. ԱԺ-ից մի քանի փաստաթղթի առգրավում ու զննություն, ինչպես նաև ԱԺ նիստի տեսագրության զննություն - ահա՛ դատավճռի համար անհրաժեշտ և բավարար ապացուցողական բազան»։
Մի՞թե ամեն ինչ այսքան պարզունակ է, հարցնում է Մելիքյանը.
«Երկար մտածելուց հետո հասկացա, որ այս ամենն իրականում ԲԼԵՖ է, պարզապես բլեֆ։ Ոչ ոք չի գնալու Սահմանադրության փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելուն։ Դրա գինն այնքան բարձր է, որ ԵԽ անդամ ոչ մի պետության ղեկավարություն, որքան էլ էքսցենտրիկ ու պոպուլիստ լինի, երբեք-երբեք դրան չի կարող գնալ»։
Ուրեմն ո՞րն է այս ամենի նպատակը, հարցնում է իրավապաշտպանն ու պատասխանում. «Շատ պարզ։ Հոգեբանական գրոհով ազդել ՍԴ դատավորների վրա, որ «կամավոր» ստորագրեն ու հեռանան։ Հետո արդեն բոլորը կմոռանան այս նախագծի մասին ու կինոն կավարտվի»։
«Ամեն ինչ այս աստիճան պարզ է։ Բայց այստեղ կա մի մեծ բայց. ՍԴ դատավորները հաստատ ունեն անհրաժեշտ իմաստնություն ու խորամտություն այս պարզունակ հակապետական բլեֆը հասկանալու և դրան չտրվելու համար։ Նրանք, վստահ եմ, շարունակելու են բարձր պահել Իրավունքի գերակայության դրոշը», գրել է Ռուբեն Մելիքյանը։


















































Նիկոլ Փաշինյանը պետք է Արցախի հարցում որևէ նախադասություն չասի, ինչ ասել է՝ ի վնաս մեզ է եղել. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
Ռուբեն Հայրապետյանի մեքենաները վերադարձվեցին․ պաշտպան
37 թիվն է․անհայտ անձը զանգահարել ու ասել է՝ Հայրապետյանի մեքենայում զենք կա․ Ռուբեն Հայրապետյան
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...