Հայաստանի ժողովրդական հեռուստաընկերություն
Ցավոք, այս տարիների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունն առանձնապես չփոխվեց և շարունակեց մնալ օրվա քաղաքական ուժի խոսափողը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Հայաստանի անկախությունից հետո Պետական հեռուստատեսությունը, ինչպես ԽՍՀՄ տարիներին, շարունակեց մնալ, այս անգամ արդեն նոր իշխանությունների քարոզչական խոսափողը։ Բազմաթիվ իշխանահաճո հաղորդումներից, ամենատպավորիչը «Քաղաքական փասեանս»-ն էր, որը միակողմանի «ջախջախում» էր ընդդիմությանը, հատկապես 1995թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Հետագայում, Եվրոպայի խորհրդին անդամակցելով, Հայաստանը պարտավորվեց Պետական հեռուստաընկերությունը վերափոխել Հանրայինի։ Նպատակը հեռուստաընկերության, իսկապես անաչառ, հանրության տարբեր կարծիքներ հեռարձակողի վերափոխվելն էր։ Ցավոք, այս տարիների ընթացքում, Հ1-ն առանձնապես չփոխվեց և շարունակեց մնալ օրվա քաղաքական ուժի խոսափողը։ Սակայն, այնպիսին, ինչպիսին վերջին շրջանում դարձել է Հ1-ը, արդեն հիշեցնում է նույնիսկ խորհրդային շրջանը։ Շատ օրինակներ կարելի է բերել, բայց հատկապես «Լուրեր»-ով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ստալինյան ոճով դատապարտելն ու ԵԽԽՎ զեկույցը ներկայացնել, որպես․ «ՀՀ իշխանությունը գործել է իրավիճակը կարգավորելու ընթացակարգերին համահունչ», անցնում են բոլոր սահմանները։
Խորհուրդ կտայի ՀՀ իշխանություններին ևս մեկ անգամ անվանափոխել Հ1-ը, «Հանրային» -ը փոխարինելով՝ «Ժողովրդական» բառով, ինչպես օրինակ, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական հանրապետությունում է»,-նշել է նա։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...