Reuters․ Թիլերսոնը մերժել է Պետդեպարտամենտում Ռամադանին նվիրված միջոցառում անցկացնելու խնդրանքը
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մերժել է Պետդեպարտամենտում Ռամադանին նվիրված միջոցառում անցկացնելու խնդրանքը։ Այս մասին հայտնել է Reuters-ը ՝ վկայակոչելով ամերիկյան չինովնիկներին։
Գործակալությունը նշում է, որ 1999-ից սկսած՝ թե հանրապետական, թե դեմոկրատ պետքարտուղարները գրեթե միշտ կազմակերպել են իֆթար (Ռամադան ամսվա ընթացքում երեկոյան ընթրիք) կամ էլ ընդունելություն Իդ ալ Ֆիտրի պատվին (իսլամական տոն, որը նշվում է Ռամադանի պահքի ավարտի կապակցությամբ)։
Սակայն Թիլերսոնը մերժել է Իդ ալ- Ֆիտր նշելու մասին Պետդեպաեւրտամենտի կրոնական հարցերով վարչության խնդրանքը։
Պետդեպարտամենտում Reuters-ին հայտնել են, որ առաջվա պես ուսումնասիրում են «Իդ ալ Ֆիտրը նշելու հնարավոր տարբերակները»։ «ԱՄՆ դեսպաններին առաջարկում են Ռամադանը նշել տարբեր միջոցառումներով, որոնք իրականացվում են ամեն տարի աշխարհի տարբեր երկրներում գտնվող ԱՄՆ դեսպանատներում» ։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս