Քաղաքական իշխանությունն այսօր նույնիսկ Սահմանադրությունը փորձում է փոխել միայն մեկ խմբակցության կազմով. Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ գործող քաղաքական իշխանությունն ամբողջությամբ կտրվել է իրականությունից և կարծում է, թե լինելու է Հայաստանի Հանրապետության վերջին ընտրված իշխանությունը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Երբ Վահե Գրիգորյանի թեկնածությունն ԱԺ-ն երկրորդ անգամ քննարկեց ու հաստատեց, պնդում էի, որ դա չի կարելի թույլ տալ, քանի որ դրանով սկիզբ է դրվում Սահմանադրությունն ու օրենքները յուրովի և անգրագետ մեկնաբանման:
Տարբեր լրատվամիջոցների հետ հարցազրույցներում, հրապարակային տարբեր բանավեճերում պնդում էի, որ սա կդառնա նախադեպ և այդուհետ պետական մարմինները կսկսեն ցանկացած իրավական նորմ մեկնաբանել իրենց քմահաճույքով:
Անհանգստություն էի հայտնում, որ մեծ վտանգի առաջ ենք կանգնելու:
Ինչպես բազմաթիվ այլ պնդումներս, այնպես էլ այս պնդումը, այսօր իրականություն է:
Քաղաքական իշխանությունն այսօր նույնիսկ Սահմանադրությունը փորձում է փոխել միայն մեկ խմբակցության կազմով՝ Սահմանադրությունը հակապետական մեկնաբանման ճանապարհով:
Գործող քաղաքական իշխանությունը, ցավոք, ամբողջությամբ կտրվել է իրականությունից և կարծում է, թե լինելու է Հայաստանի Հանրապետության վերջին ընտրված իշխանությունը:
Հայաստանի Հանրապետությունը միապետություն երբեք չի դառնալու, իսկ գործող իշխանությունը ծանր պատասխանատվությունից չի խուսափելու»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...