Հ1-ով Հրայր Թովմասյանին մեղադրող «լուրը» պարզապես զազրելի էր թե իրավական, թե մասնագիտական, թե մարդկային տեսանկյունից
Հ1-ով Հրայր Թովմասյանին մեղադրող «լուրը» պարզապես զազրելի էր թե իրավական, թե մասնագիտական, թե մարդկային տեսանկյունից։ Ուրախ եմ, որ վերջապես Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը որոշեց գնալ իրավական ճանապարհով, սակայն սա ամբողջապես չի լուծում հարցը, մնում է մարդկային չափումը։ Ինչո՞ւ է Նիկոլը փուռը տալիս լրագրողների այս մեծ խումբը՝ դրդելով նրանց օրինազանցության։ Ինչո՞ւ է լրագրողների այս խումբը կործանում իր ապագան ու մտնում այս խայտառակության մեջ՝ այդքան մե՞ծ է լափամանը, որ կարելի է մոռանալ մարդկայինն ու մասնագիտականը։ Եվ, ի վերջո, հասկանում ենք, որ Պետրոսն արդեն կամիկաձե է, բայց Հ1-ը չունի՞ գործադիր տնօրեն, Հանրային հեռուստառադիոն չունի՞խորհրդի նախագահ, եւ ի վերջո, մենք ունե՞նք, թե չունե՞նք ՀՌՀ։
Այսքանից հետո բոլոր տեսակի «գիտահետական-միտահետազոտականները», ատելության խոսքի մասին «խորունկ» դատողությունները, «եվրոպական փորձերի» վկայակոչումները անիմաստ ու անարժեք են դառնում․ կատարեք ձեր անմիջական ու առաջնային պարտականությունը, կանխեք այս խուժանությունը։
Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...