Իտալիայի ԱԳՆ. G7-ը հաստատել է Ռուսաստանի հետ երկխոսության կարեւորությունը
«Մեծ յոթնյակի երկրները» ընդունել են Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության կարեւորությունը՝ հիմնական միջազգային ճգնաժամերը լուծելու համար որոշումներ կայացնելու հարցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն։
«Յոթնյակի երկրները ընդունել են Մոսկվայի հետ երկխոսության կարեւորությունը, ինչն անհրաժեշտ է հիմնական միջազգային ճգնաժամերը լուծելու ուղղությամբ որոշումներ կայացնելու, ինչպես նաեւ ժամանակակից մարտահրավերներին՝ սկսած ահաբեկչությունից, համատեղ պատասխաններ տալու համար»,– ասել է Ալֆանոն։
Ընդ որում, Իտալիայի ԱԳՆ ղեկավարը անմիջապես նշել է, որ Ռուսաստանի հետ երկխոսության առկայությունը չի նշանակում նրա նկատմամբ ճնշումների թուլացում՝ ուկրաինական ճգնաժամի համար պատասխանատվության շրջանակներում։ Ալֆանոն հերթական անգամ հիշեցրել է արեւմուտքի դիրքորոշումը, համաձայն որի, Ռուսաստանը մեղավոր է ուկրաինական քաղաքացիական պատերազմի համար, ինչի պատճառով էլ Արեւմուտքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը 2016 թվականի G7 գագաթնաժողովից ի վեր ոչինչ չի արել այնպես, որ հնարավոր լիներ փոփոխել նրա նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը։
Միեւնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, ովքեր Սիցիլիայում G7 գագաթնաժողովի շրջանակներում երկկողմանի հանդիպում են ունեցել, հայտարարել են, որ Ռուսաստանի հետ պետք է երկխոսել միջազգային խնդիրների դեմ պայքարելու համար, մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս