ՀՀ-ում որևէ մեկն ապահովագրված չէ ասֆալտին պառկեցվելուց և առանց պատճառի բերման ենթարկվելուց. Արսեն Բաբայանը՝ քաղակտիվիստներին բերման ենթարկելու մասին
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր «Ադեկվադ» միաբանության անդամներին և «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին բերման ենթարկելու միջադեպին: Նա մասնավորապես նշել է, որ իշխանությունն այսօր օրենքները յուրովի մեկնաբանելով բերման է ենթարկում իր քննադատներին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Հայաստանի Հանրապետությունում այսօր որևէ մեկն ապահովագրված չէ ասֆալտին պառկեցվելուց և առանց պատճառի ոստիկանություն բերման ենթարկվելուց:
Իշխանությունն այսօր օրենքները յուրովի մեկնաբանելով բերման է ենթարկում իր քննադատներին:
Այսպիսով Հայաստանում փորձ է արվում ստեղծել վախի մթնոլորտ: Իշխանությունը չի հանդուրժում քննադատությունը:
Այս վիճակին պետք է վերջ տրվի:
Մեզ իրական հեղափոխություն է պետք...»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...