Իրավապահների յուրաքանչյուր գործողություն երկաթյա հիմնավորում պիտի ունենա. Ն. Զոհրաբյանը՝ քաղակտիվիստների՝ բերման ենթարկվելու մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր «Ադեկվադ» միաբանության անդամներին և «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին բերման ենթարկելու միջադեպին: Նա մասնավորապես նշել է, որ հույս ունի առաջիկա ժամերին կստանա պաշտոնական պարզաբանում քաղակտիվիստներին նման կերպ բերման ենթարկելու հետ կապված։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Հանրային պահանջով» ժամանակին գնդակահարում էին փողոցներում
Իրավապահների յուրաքանչյուր գործողություն երկաթյա հիմնավորում պիտի ունենա, այլապես, այդ գործողություններից ինչի հոտ ասես կարող է գալ։
Հուսանք, որ առաջիկա ժամերին կստանանք պաշտոնական պարզաբանում քաղակտիվիստներին նման կերպ բերման ենթարկելու հետ կապված։
Ինչ վերաբերում է օդ նետված մի արտահայտության, թե այդ ձերբակալությունները հանրային պահանջ էին, հույս ունեմ, որ «հանրային պահանջի բարձրաձայնիչները» խնդիր չեն դրել մեզ տեղափոխել էն ժամանակները, երբ հեղափոխական տրոյկաների անունից ու հանրային պահանջով փողոցներում մարդկանց էին գնդակահարում։
Սպասում ենք ոստիկանության պարզաբանմանը»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...